Քրիստոնէութիւնը ո՛չ գիրք է, ո՛չ ծէս է եւ ո՛չ դաւանանք.
իր էութեամբ ան կեանք է եւ
կեանքը ըմբռնելու
ու ապրելու իւրայատուկ եղանակ:

 
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 11 (275), նոյեմբեր 2022 թ.  


 

       

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐՈՂ ՄԱՐԴԸ

ի մարդ ողջ կյանքում ճշմարտությունն էր փնտրում, սակայն չէր կարողանում գտնել: Նա շատ երկներ թափառեց, եղավ հյուսիսում, հարավում, արեւելքում, բայց ոչ մի տեղ չկար ճշմարտությունը:

Որոնումները նրան տարան արեւմտյան անհայտ մի երկիր, որը բավականին փոքր էր: Մարդն անցնելով քաղաքներով՝ պատրաստվում էր առաջ գնալ՝ փնտրելու ճշմարտությունն արեւմտյան ուրիշ երկրներում, հանկարծ ճանապարհի անկյունում տեսավ լքված մի տաճար: Տաճարի աստիճանների վրա հայտնվեց վանականն ու ասաց վերջինիս.

- Գիտե՞ս, որ ճշմարտությունն այստեղ է թաքնվում:

Մարդը չհավատաց նրան: Բայց վանականը պնդեց.

- Հավատա՛, նա տաճարում է:

Եվ ուղեկցեց մարդուն դեպի տաճար: Այստեղ նրանք մոտեցան մի արձանի, որ սեւ ծածկոցով փակված էր:

- Ահա,-ասաց վանականը,- քո առջեւ է ինքը՝ ճշմարտությունը:

Այդժամ ճշմարտություն փնտրող մարդը ձեռքը մեկնեց, հանեց ծածկոցը եւ իր առջեւ տեսավ սարսափելի, զզվելի, վախենալու մի դեմք: Նա վախից ետ-ետ գնաց:

- Ի՞նչ է սա,- հարցրեց մարդը,- մի՞թե սա է ճշմարտությունը:

Եվ ճշմարտությունը պատասխանեց.

- Այո, այդ ես եմ՝ ճշմարտությունը:

- Բայց ի՜նչ սարսափելին ես դու,- ասաց մարդը,- քեզանից սարսափելի ու այլանդակ ոչինչ չկա, ինչպե՞ս պետք է պատմեմ մարդկանց քո մասին, ո՞վ ինձ կհավատա:

- Իսկ դու խաբիր,- ասաց ճշմարտությունը,- եւ քեզ բոլորը կհավատան:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները