Քրիստոնէութիւնը ո՛չ գիրք է, ո՛չ ծէս է եւ ո՛չ դաւանանք.
իր էութեամբ ան կեանք է եւ
կեանքը ըմբռնելու
ու ապրելու իւրայատուկ եղանակ:

 
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 11 (275), նոյեմբեր 2022 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵՎՈՐ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ Է
ԱՌ ԱՍՏՎԱԾ

ոյեմբերի 5-ին՝ Սուրբ Հրեշտակապետեր Միքայելի ու Գաբրիելի տոնի ուրախ առիթով, Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ Ս. Յոթվերք եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, ստանալով Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, ուխտավորաբար եղան Սեւանի եւ Հրազդանի սրբավայրերում:

Հայոց բնաշխարհում բազմաթիվ են սրբավայրերը, եւ բոլորն էլ օժտված են իղձ կատարող, չարը խափանող զորությամբ: Այս իմաստով ուխտագնացությունները վերարժեւորումն ու նորովի գնահատումն են այն սրբությանը, որը պատմական ինչ-որ ժամանակահատվածում կապված է եղել որեւէ սուրբ անձնավորության կամ հրաշք դեպքի հետ:

ՍԵՎԱՆԻ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Ուխտավորների առաջին կանգառը Սեւան քաղաքի Ս. Հրեշտակապետաց եկեղեցին էր, որ կառուցվել է 2015 թ.: Այստեղ ուխտավորները ներկա գտնվեցին, տոնի ուրախ առիթով մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագին: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Իգնաթեւոսյանը:

Եկեղեցու սուրբ կամարների ներքո ներկաներն աղոթեցին՝ Բարձրյալից հայցելով զորավիգ լինել հայոց հինավուրց աշխարհին, խնդրեցին նաեւ Հրեշտակապետերի բարեխոսությունը. «Տեսնողներ Անտեսի, Աստծո խոսքերի խորհրդածուներ… աղաչում ենք ձեզ, բարեխոսեցեք Տիրոջ առջեւ մեր մեղքերի քավության համար» (Շարական):

ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՔՐԱՎԱՆՔԸ

Հաջորդ հանգրվանը քարակերտ, հրաշք Մաքրավանքն էր, որ գտնվում է Հրազդանի աջ ափին: 700 տարին ուսերին առած, ջահելացած՝ Մաքրավանքը դարձյալ կանգնած էր ընդդեմ ժամանակի: Արեւելյան կողմում տեսանելի էին հնադարյան խաչքարերը պատվանդանների վրա՝ ինչպես վանքի հավերժական բնակիչ ու պահապան: 700-ամյա ծերունի եկեղեցին այսօր վեր է հառնել ու ջահելացել՝ շնորհիվ բարերար Գագիկ Ծառուկյանի:

Մենք պարտական ենք թե՛ մեր հին վարպետ-շինարարներին, որոնք հայոց աշխարհում կառուցել են հազարավոր եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, կանգնեցրել անհամար խաչքարեր չորրորդ, հինգերորդ դարերից սկսած, այլ նաեւ նրանց, որոնք վերականգնում, երկրորդ, երրորդ կյանք են պարգեւում երկարաշարժ, պատերազմ, սողքեր ու հեղեղումներ տեսած աղոթատներին: Այստեղ ուխտավորները վառեցին իրենց մոմերը, խնկարկեցին ու միասնական աղոթք առաքեցին առ Աստված:

ՍՈՒՐԲ ՆԱՐԵԿ ԵԿԵՂԵՑԻՆ

Ուխտավորները եղան նաեւ Ս. Նարեկ եկեղեցում, որ կառուցվել է 2017 թվականին: Աղոթատան բակում էր գտնվում գեղեցիկ մի խաչքար-կոթող: Հավերժացրել էին Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս տղաների անունները:

Հաջորդ կանգառը, 1873 թվականին կառուցված, Ս. Աստվածածին եկեղեցին էր: Հիրավի, երբ ոտք ես դնում Ս. Աստվածածին եկեղեցու շեմին, ներքուստ լսում ես Տիրոջ խոսքերը, որ ասաց Մովսեսին. «Կոշիկներդ հանիր քո ոտքերից, որովհետեւ այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է» (Ելք Գ 5):

Տա Աստված, որ մեր ազգը նորից ճշմարտապես Քրիստոսին դառնա, հողը սրբվի մեր ոտքերի տակ, եւ ամենուր հնչի Տիրոջ խոսքը. «Հանիր կոշիկներդ, այս հողը սուրբ է»:

ՆՈՐ ՀԱՃՆԻ Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Վերջին ուխտատեղին, Նոր Հաճնում 2015 թվականին կառուցված, Ս. Ամենափրկիչ եկեղեցին էր, որի բարերարն է Գագիկ Ծառուկյանը: Շքեղաշուք Սուրբ Ամենափրկչում ուխտավորները ծնրադիր աղոթք առաքեցին առ Ամենափրկիչը՝ հայցելով խաղաղություն համայն աշխարհին, անսասանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ առողջություն իրենց ընտանիքներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները