Քրիստոնէութիւնը ո՛չ գիրք է, ո՛չ ծէս է եւ ո՛չ դաւանանք.
իր էութեամբ ան կեանք է եւ
կեանքը ըմբռնելու
ու ապրելու իւրայատուկ եղանակ:

 
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 11 (275), նոյեմբեր 2022 թ.  


 

       

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ «ԽԱՉՄԵՐՈՒԿ»-ՈՒՄ

աչմերուկ» կրթական-խորհրդատվական կենտրոն հիմնադրամը քաղաքին հայտնի է իր սոցիալական, կրթական ու մշակութային մեծաթիվ ծրագրերով, այդ թվում՝ հարուստ գրադարանով, ուր հնարավոր է գտնել բազմաբովանդակ ու բազմաքանակ գրքեր: Այստեղ առկա է տասը հազարից ավելի գիրք:

Ի թիվս այլ մշակութային միջոցառումների, «Խաչմերուկ» հիմնադրամն առաջնահերթություն է տալիս նոր գրքերի հրատարակմանն ու հանրայնացմանը: Ուստի մենք, ժամանակ առ ժամանակ, կազմակերպում ու անցկացնում ենք գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, քննարկումներ՝ շարունակելով կարեւորել ընթերցանությունն ու մշակութային կյանքը:

«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի, ինչպես նաեւ «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Զամբո» գրքի հեղինակ, լրագրող, հասարակական գործիչ, հրապարակախոս Լեւոն Բարսեղյանի հետ:

Գրքում ժողովված են հեղինակի՝ 1992-2006 թվականների, աշխատանքներից երեսուն պատմություն եւ «Քյապի Դամեն» վիպակը: Սա հեղինակի առաջին գիրքն է, ուր տեղ են գտել հուշեր, հուշագրություններ, սիրապատումներ, իրապատումններ, պատմվածքներ:

Հանդիպումը համեմված էր հետաքրքիր պատմություններով, առաջադրվող հարցերով, ջերմ ու մտերիմ մարդկանցով:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները