Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ
ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

իտելիքի, գրի եւ դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Հայրապետական սիրով, Մեր օրհնությունն ենք բերում եւ շնորհավորում բոլոր կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության գործում ներգրավված բոլոր պատասխանատուներին:

Սիրելինե՛ր, սկսվում է եւս մեկ ուսումնական տարի՝ գիտելիքների ամբարման ու արժեքների ճանաչման, հոգեւոր ու մտավոր հասունացման, նոր ձգտումների ու ջանադրության ժամանակամիջոց, որը նախաշավիղն է մեր երկրի զարգացման ու առաջադիմության: Արդարեւ, իր լուսավոր ապագային նայող ամեն ժողովրդի եւ հասարակության համար ուսումն ու կրթությունն առաջնահերթ նպատակներ են: Այդպես է դարերով ընկալել նաեւ մեր ժողովուրդը՝ նեղություններով լի ժամանակներում անգամ վառ պահելով իմացության ու կրթության ջահը: Այս համոզումն առավել պիտի առաջնորդի մեզ այսօր, երբ մեր կյանքը խռովված է պատերազմի ծանր հետեւանքներով, երբ աշխարհն ալեկոծվում է իրարամերժ ընթացքներով: Ներկա մարտահրավերների առջեւ առավել քան անհրաժեշտ է արդիական կրթության ապահովումը՝ խարսխված ազգային եւ հոգեւոր մեր արժեքների վրա, որպեսզի մեր զավակները հարազատ մնան իրենց ինքնությանը եւ, աստվածային պատգամների կենսագործմամբ, կառուցեն իրենց կյանքն ու ապագան մեր հայրենիքի: «Տունը շինվում է իմաստությամբ եւ հաստատվում խոհեմությամբ, եւ գիտությամբ շտեմարանները լցվում են ամենայն հարստությամբ ու պատվական բարիքներով» (Առակ. ԻԴ 3-4):

Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Աստված լուսավոր պահի մեր կրթօջախները, օրհնի մանկավարժներիդ աշխատանքը՝ կրթելու մեր ժողովրդի արժանավոր զավակներ եւ պարգեւի ձեզ ուժ ու եռանդ՝ ձեր նվիրական առաքելության մեջ: Սիրելի՛ սաներ, զորացեք ջանասիրությամբ, քաջարթուն մտքով ու հոգով եւ, ձեր ուսուցիչների առաջնորդությամբ ու միասնական ջանքերով, ուսումնական տարին առատ դարձրեք արդյունքներով, որոնք պիտի լուսավորեն ձեզանից յուրաքանչյուրի ու մեր ողջ ժողովրդի ճանապարհը եւ ծառայեն աստվածպարգեւ մեր հայրենիքի զորացմանն ու առաջընթացին:

Թող Աստված Իր Ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ առատապես օրհնի ու հանապազ պահպանի մեր հայրենիքն ու ժողովրդին:

Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները