Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  


 

       

Լրահոսից

4 սեպտեմբերի - Ս. Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգեբուխ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

8 սեպտեմբերի - Տոն Ծննդյան Սրբուհվո Կուսին Մարիամու: Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

11 սեպտեմբերի - Խաչվերաց: Ս. Նշան եկեղեցում, տոնի ուրախ առիթով, ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Եզնիկ քհն. Գալստյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եւս այցելեց Ս. Նշան եկեղեցի եւ մասնակցեց մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին:

12 սեպտեմբերի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը:

18 սեպտեմբերի - Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչի: Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը:

Նույն օրը թեմակալ Առաջնորդը եղավ Անի թաղամասի Ս. Հակոբ եկեղեցում, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Վարուժան քհն. Տերտերյանը:

25 սեպտեմբերի - Տոն Վարագա Սուրբ Խաչի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը, ով սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները