Հայրենիքի ու
հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  


 

       

«ՈՒԽՏԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾ
ԵՎ ՇԱՂԿԱՊՈՒՄ ԱԶԳԻՆ…»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

խտագնացությունն Աստված տանող հոգեւոր ճամփորդություն է՝ միջնորդված այն սրբավայրերով, որոնք, մեծ ուժականությամբ ու բուժիչ հատկություններով, իրենց են ձգում գիտակից հավատացյալին:

Օգոստոսի 28-ին, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներ ուխտավորաբար այցելեցին Ապարանի Վարդենիս գյուղի Ս. Հակոբ եկեղեցի՝ ներկա գտնվելու մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին, ինչպես նաեւ խոնարհվելու 18-րդ դարի «Պապեի Նարեկ» Ավետարանին:

1915 թ. կոտորածի եւ ավերվածությունների ամենածանր օրերին սրբազան մատյանների հավաքագրումն ու փրկությունը դարձավ մի կարեւոր նախապայման՝ կոտորվող, սակայն վերապրող հայ ազգի ճակատագրում: Այդ սրբազան մատյաններից է նաեւ «Պապեի Նարեկ» կոչվող 18-րդ դարի Ավետարանը:

ՎԱՐԴԵՆԻՍԻ Ս. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻՆ

Կառուցվել է 19-րդ դարի 30-ական թվականներին, գյուղի վերաբնակեցումից հետո: Պահպանված արխիվային փաստաթղթերի վկայությամբ՝ 1884-90 թթ.-ի սկզբներին, կիսաքանդ եկեղեցու տեղում կառուցվել է Ս. Հակոբը: Այն աստվածմերժության տարիներին եղել է հացահատիկի պահեստ: 2012 թ. օգոստոսի 25-ին օծվել է ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի:

Եկեղեցուն կից Ս. Նարեկ մատուռն է, ուր պահվում է Ս. Ավետարանը, որով Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց: Օրվա պատարագիչն էր Տ. Տաթեւ քհն. Մարուքյանը: Գյումրեցի ուխտավորները երկյուղով համբուրեցին Ս. Ավետարանը՝ խնդրելով բժշկություն, աշխարհին խաղաղություն, հայոց հինավուրց ազգին՝ սեր, միություն:

Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Ուխտավորների հաջորդ հան-գրվանը Չքնաղ գյուղի չորրորդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին էր: Այն վերանորոգվել է 2002 թվականին: Այստեղ եւս նրանք իրենց աղոթքն առաքեցին առ Ատված՝ երկրի խաղաղության, Եկեղեցու պայծառության եւ հայ ժողովրդի բարօրության համար:

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Հաջորդ եւ վերջին կանգառը Գեղադիր գյուղի, 2017 թ. կառուցված, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր, ուր նույնպես այցելուներն իրենց հավատքի մոմերը վառեցին՝ Բարձրյալից հայցելով իղձերի իրականացում, սեր եւ հաշտություն:

Հիրավի յուրաքանչյուր ուխտագնացություն հավատքի վերահաստատում է ու մի նոր օրհնություն՝ ուխտավորի կյանքի ճանապարհին: Ուշ երեկոյան ուխտավորները, հոգով զորացած, բռնեցին տունդարձի ճանապարհը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները