Հայրենիքի ու
հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  


 

       

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

յս տարի Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը, Ազատանի Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների համար նշանավորվեց դասընթացների համար նախատեսված դասասենյակի վերանորոգմամբ: Այն իրականություն դարձավ «Eworid Kids Faundatioan» մանկական հիմնադրամի շնորհիվ:

Հիմնադրամի եւ կիրակնօրյա դպրոցի համագործակցությունը երկու եւ ավելի տարիների պատմություն ունի: «Eworid Kids Faundatioan» մանկական հիմնադրամը երեխաների կրթական կյանքում մեծ ներդում է ունեցել: Մեր երեխաները մեծ ոգեւորությամբ են մասնակցել վերջինիս կողմից կազմակերպված ծրագրերին:

Անտեսելով անգամ որոշակի դժվարություններ՝ երեխաները մասնակցում էին օնլայն օտար լեզվի դասընթացների եւ գրանցում բարձր արդյունքներ: Մասնակցել են նաեւ վեբինարների, տարաբնույթ հանդիպումների, ծանոթացել ու շփվել տարբեր մարզերի երեխաների հետ:

Տեսնելով երեխաների ներգրավվածությունն ու ակտիվությունը՝ մանկական հիմնադրամը որոշեց, ոչ ֆորմալ կրթությանը նպաստող, մեկ այլ աստվածահաճ ծրագիր իրականացնել եւ աջակցել մեր կիրակնօրյա եւ այլ ոչ ֆորմալ դասընթացների դասասենյակի վերանորոգման աշխատանքներին:

Խորին շնորհակալությունն ենք հայտնում «Eworid Kids Faundatioan» մանկական հիմնադրամին՝ ի դեմս տնօրեն Ռոման Սահակովի, աշխատակիցներ Վիկտորյա Եփրեմյանի, Ալինա Գեւորգյանի եւ մնացյալ բոլոր ներդրում կատարողների:

Աստծո օրհնություններն անպակաս ձեզանից եւ ձեր ընտանիքներից:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները