Հայրենիքի ու
հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  


 

       

ԿՅԱՆՔԻՑ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ

ի օր մաքսավորը երազում ջրհոր է տեսնում, որի շուրջ մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել՝ փորձելով օգնել ջրհորում հայտնված մարդուն: Նա տեսնում է նաեւ ջրհորի մոտ կանգնած քահանային, որ հոգեհանգստյան արարողություն էր կատարում՝ Տիրոջից խաղաղություն հայցելով այդ մարդու հոգու համար:

Մոտենալով ջրհորին՝ մաքսավորն այնտեղ տեսնում է ջրի ալիքների հետ կռիվ տվող դժբախտին, որ հուսահատ օգնություն էր կանչում` բղավելով. «Տեր Աստված, օգնիր ինձ ազատվել այս տառապանքից…»:

Մաքսավորը շրջվում է դեպի քահանան ու ասում.

-Չե՞ք տեսնում, այս մարդն օգնություն է կանչում, իսկ դուք նրան ննջեցյալների շարքին եք դասել եւ, օգնելու փոխարեն, հոգեհանգստյան արարողություն եք կատարում:

Քահանան պատասխանում է.

- Տեր Աստված օգնելու համար մարդկանց այս բազմությունն ուղարկեց, պարաններ ուղարկեց, սակայն ապարդյուն…, եթե երկնքից հրեշտակ էլ իջնի, այս մարդուն ոչնչով չի օգնի…, քանի դեռ նա իր կրծքին պինդ-պինդ սեղմած ոսկեդրամներով լի պարկից չի հրաժարվել…

Մաքսավորը նայում է ջրհորի մեջ ու սարսափում, որովհետեւ այնտեղ տեսնում է իրեն, եւ թե ինչպես է ինքը ջրի մեջ հուսահատ լող տալիս՝ մի ձեռքով ամուր բռնած ոսկեդրամներով լի պարկը, մյուս ձեռքով` պարանից կառչած…

Եթե ցանկանում ենք Աստծո խաղաղության հաղորդակցությունն ունենալ մեր հոգիներում, ապա պետք է կամք դրսեւորենք՝ հրաժարվելու գայթակղություններից, մեղքերից, որոնք շատ հաճախ, կյանքի սովորական իրադրությունների մեջ, մեզ համար ավելի արժեքավոր ու ցանկալի են թվում, քան դրանցից հրաժարվելն ու Աստծո խաղաղությունն ունենալը…

Ուստի Աստծուն մոտենալու համար անհրաժեշտ է կատարյալ հրաժարում մեղավոր աշխարհից:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները