Հայրենիքի ու
հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  


 

       

ԵՌՕՐՅԱ ՃԱՄԲԱՐ ՍԵՎԱՆԻ ԱՓԻՆ

զատանի Ս. Հարություն- Ս. Ստեփանոս եկեղեցու կիրակնօրյա դպրոցի համագործակցությունը տարբեր կրթական եւ հասարակական կառույցների հետ մեծաթիվ է եւ բազմաբնույթ, որ ամեն անգամ վերածվում են բարեկամության գերազանց դրսեւորումների:

Ասվածի վառ օրինակն է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ բարեկամությունը, որ ծնվել է տարիներ շարունակ միասնական ծրագրեր իրականացնելու ընթացքում: Այս անգամ ծրագիրը համատեղ եռօրյա վրանային ճամբարն էր՝ Սեւանա լճի ափին:

Օգոստոսի 21-23-ը, օրհնությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ բարձրաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, Ազատանի կիրակնօրյա դպրոցի ավագ խմբի սաներից 15-ը, Տ. Մակար քհն. Գալամդարյանի առաջնորդությամբ ու պատասխանատվությամբ, երեցկին Գոհար Գալթագազյանի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 15 սաների հետ, ղեկավարությամբ Սոնա Փափազյանի եւ Շուշան Ալեքսանյանի, մասնակցեցին Վաղաշենի բնապահպանական եռօրյա ճամբարին:

Օրերը հագեցած էին... Առաջին իսկ պահից սիրո եւ ընկերական մթնոլորտը գերիշխեց ճամբարում: Երեխաները ծանոթացան միմյանց հետ եւ անմոռանալի երեք օրերի սկիզբը դրվեց:

Ծրագրում ներառված էին հետեւալ նախաձեռնությունները՝ լող, տարածքի մաքրում, ազգային երգերի ու պարերգերի ուսուցում, ազգային ավանդական խաղեր, ինքնասպասարկում, հոգեւոր զրույցներ, բնապահպանական խնդիրների քննարկում, խարույկ, ընթերցանություն, կրթական նոր մեթոդների փոխանակումներ, ընկերություն՝ սեբաստացիներ-ազատանցիներ-վաղաշենցիներ-մարտունեցիներ:

Քանի որ ճամբարային օրերը համընկնում էին Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի իննօրեքին, կատարվեց նաեւ Խաղողօրհնեքի կարգ՝ ձեռամբ արժանապատիվ Տեր Հոր: Միասնական երգեցողությամբ ու աղոթքով օրհնվեց ճամբարի խաղողը, բերքն ու բարիքը:

Վերադարձի ճանապարհին այցելեցինք Հայրիվանք եւ Ծակ քար բնական կամուրջ:

Կենցաղային դժվարություններով հանդերձ՝ ճամբարականները փաստեցին, որ կարեւոր ու օգտաշատ է կտրվել 21-րդ դարի տեխնոլոգիական ու տեղեկատվական խառնաշփոթից եւ վերադառնալ բնության գիրկը, պարզ ու կենդանի մարդկային հարաբերություններին:

Այս ամենին աջակցելու եւ մեր կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությանը նպաստելու համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Շիրակի թեմին՝ քնապարկերով ապահովելու համար, մեր երեք նվիրատուներին՝ Սեյրան Ոսկանյանին, Արտուշ Աբրահամյանին եւ երրորդ անանուն նվիրատուին՝ ճանապարհածախսը հոգալու համար:

Թող Տիրոջ օրհնությունները մեր նվիրատուների ընտանիքներից անպակաս լինեն: Եվ իհարկե շնորհակալություն մեր բարեկամ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրինությանը՝ ի դեմս տիար Աշոտ Բլեյանի, ինչպես նաեւ ուսուցիչներ Սոնա Փափազյանի եւ Շուշան Ալեքսանյանի:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները