Հայրենիքի ու
հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  


 

       

«ՓՈՒԹԱՍՋԻՐ ԶԱՆՁՆ ՔՈ ԸՆՏԻՐ ԿԱՑՈՒՑԱՆԵԼ
ԱՌԱՋԻ ԱՍՏՈՒԾՈՅ...»

զգի հոգեմտավոր դրսեւորումները, վարքն ու բարքը, ավանդույթները զգայական ու իմացական ողջ շտեմարանը, իր բոլոր տեսակներով ու տարատեսակներով, պայմանավորված է գործող կրթական համակարգով:

Առանց ազգային հայեցի կրթական համակարգի՝ չկա եւ չի կարող լինել հայ մշակույթ, հայ գիտական, հասարակական ու քաղաքական միտք: Իր ներշնչյալ կյանքով ուսուցիչն օրինակելի դաստիարակ է աշակերտների եւ, ինչու չէ, նաեւ շրջապատի համար: Մարդու մեծագույն հարստությունը, գանձը սեփական կյանքի օրինակն է, «զի մարմնոյ կրթութիւն առ սակաւ ինչ օգտակար է, իսկ աստուածապաշտութիւն առ ամենայն ինչ օգտակար է...» (Ա Տիմ. Դ 7):

Ուսուցիչը քաղցրահամ աղբյուր է, ամեն մի աշակերտ պետք է նրան մոտենա՝ ըմպելու վերջինիս հոգու աղբյուրից: Որքան մաքուր եւ անարատ լինի այդ աղբյուրը, որքան սառն ու զուլալ ջուր բխի նրանից, այնքան անարատ ու մաքրամաքուր կլինի, նաեւ այնտեղից անհագուրդ ջուր կընդունի հոգին:

Արդարեւ, կրթության մշակի ստանձնած պաշտոնը կոչում է, որ պահանջում է նվիրում, ոգի եւ պատասխանատվություն: Այս ըմբռնումով եւ զգացումով է մանկավարժի մատուցածն արժեք ստանում եւ կենսավորվում: Խնկարկման արժանի մեր հայրերի համար կրթարանը, կրթօջախը բարոյականի այն մթնոլորտն է, որում խմորվում, պատրաստվում է մանկամարդը, պատանին՝ որպես սեփական երկրի արժանապատիվ քաղաքացի, իր հող ու ջրի, հայրենիքի լիիրավ տեր:

Սեպտեմբերի 5-ին՝ Շիրակի թեմի առաջնորդարանում, տարեմտի առիթով, նախաձեռնությամբ ՔԴԿ պատասխանատու Տ. Նշան քհն. Պանֆյորովի, տեղի ունեցավ հանդիպում կիրակնօրյա դպրոցների մի խումբ ուսուցիչների հետ: Տեր Հայրը նախ ներկաներին շնորհավորեց գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առիթով, ապա ամենից առաջ կարեւորեց, ազգի ապագան կերտող, մատաղ սերնդի դաստիարակությունը՝ քրիստոնեական բարոյական սկզբունքներով: Այնուհետեւ նա իր բարեմաղթություններով մեկ անգամ եւս քաջալերեց ուսուցիչներին հույժ ազգանպաստ գործունեության համար՝ նրանց կոչելով ազգի մտքի լուսավորիչներ: Կարեւորելով հանդիպման նշանակությունը՝ նաեւ հույս հայտնեց, որ, անշուշտ, բարի ընթացք կունենա նոր ուսումնական տարին:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Երկուստեք փոխանակվեցին մտքեր, առաջադրված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները