Հայրենիքի ու
հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  


 

       

ԽԱՉԵՐԹ ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

իրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունը կազմակերպել էր նախատոնական խաչերթ:

Խաչվերացի տոնի նավակատիքին (նախորդ օրը) Սուրբ Եկեղեցու տոնն է: Եկեղեցին Քրիստոսով ի մի հավաքվելու խորհուրդն ունի, որն ամրագրվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչելությամբ եւ հրաշափառ Սուրբ Հարությամբ:

Այս խորհուրդն ի մտի ունենալով՝ Շիրակի թեմի երիտասարդաց միությունը որոշեց, Քրիստոսով միացած եւ Խաչի առաջնորդությամբ, սեպտեմբերի 10-ի երեկոյան կազմակերպել խաչերթ:

Միասնական աղոթքով Խաչի թափորը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտից սկսեց երթը: Հոգեւոր Հայրերի առաջնորդությամբ թափորը շարժվեց դեպի Սուրբ Նշան եկեղեցի:

Խաչերթի ընթացքում, շարականների երգեցողությամբ, աղոթքներով, երիտասարդներն անցորդներին բաժանում էին տոնի մասին տեղեկատվական թերթիկներ:

Խաչի թափորը հասավ Սուրբ Նշան եկեղեցի, ուր նրանց դիմավորեց տեղի հոգեւոր սպասավոր Տ. Նշան քհն. Պանֆյորովը: Տեր Հայրը խոսեց Խաչի խորհրդի մասին՝ քաջալերելով երիտասարդների նախաձեռնությունը: Այնուհետեւ երթի մասնակիցները ներկա գտնվեցին երեկոյան ժամերգությանը:

Հավարտ ժամերգության՝ եկեղեցու բակում, երիտասարդներն ազգային երգ ու պարով ամբողջացրին տոնական օրը: Նրանց գեղեցիկ պարին հիացմունքով հետեւում էին ե՛ւ տեղաբնակ, ե՛ւ օտարերկրյա անցորդները, ո-րոնցից շատերը միացան պարողնին:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները