Հայրենիքի ու
հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  


 

       

ԽՐԱԽՈՒՍԵԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ Տէր, եւ զգործս ձեռաց մերոց
յաջողեա ի մեզ: Ամէն»:

ուրաքանչյուր քրիստոնյայի համար, նոր գործ սկսելուց առաջ, շատ կարեւոր է ստանալ նախ Ամենակարող Աստծո օրհնությունը: Քրիստոնեական բարձր գիտակցությամբ օժտված՝ Գյումրու թիվ 15 դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական կազմը, ավանդույթի համաձայն, ամեն տարի սեպտեմբերին, ուսումնական տարին սկսելուց առաջ, սաներին ուղեկցում են եկեղեցի՝ օրհնություն ստանալու: Այս տարին նույնպես բացառություն չէր:

Սեպտեմբերի 6-ին դպրոցի 1-ին եւ 9-րդ դասարանների աշակերտները, տոնականորեն հագնված, ծնողների եւ ոուսուցիչների ուղեկցությամբ, առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք (Ս. Աստվածածին) եկեղեցում էին, ուր ներկա գտնվեցին առավոտյան ժամերգությանը:

Հավարտ ժամերգության՝ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը կատարեց օրհնության հատուկ կարգ: Այնուհետեւ Տեր Հայրն իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքն ուղղելով բոլոր ներկաներին՝ Սուրբ Գրքից մեջբերեց Սերմնացանի առակը՝ ցանկանալով, որ աշակերտները նմանվեն պարարտ հողի մեջ ընկած սերմնահատիկին, ապագայում ծլարձակեն եւ փայլեն իրենց գիտելիքներով, ինչն Աստծո կողմից պարգեւված ամենամեծ շնորհներից է:

Տեր Թաթուլը դիմելով ուսուցիչներին՝ օրհնեց նրանց եւ բեղմնալից աշխատանք մաղթեց իրենց դժվարին, սակայն պատվաշատ գործում:

Տարեվերջին նույնպես ավարտական դասարանի աշակերտներին, նոր կյանք ճանապարհելուց առաջ, ուղեկցում են եկեղեցի՝ օրհնություն ստանալու:

Երեխաներն օրհնություն ստացան նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանից:

Վերջում՝ հրաժեշտից առաջ, բոլորը վառեցին իրենց հավատի մոմերը՝ հայցելով Հայր Աստծո օրհնությունն ու բարեգթությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԼԻԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները