Հայրենիքի ու
հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  


 

       

ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ Ս. ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

եպտեմբերի 27-ին Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Յոթերք մայր եկեղեցում, հանդիսապետությամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի, կատարվեց հոգեհանգստյան հատուկ կարգ՝ ի խաղաղություն 44-օրյա պատերազմում նահատակված անմահ հերոսների հոգիների: Հոգեհանգստին ներկա էին նաեւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ:

Ի հիշատակ հայրենիքի համար կյանքը զոհած հայորդիների՝ ներկա հավատացյալները նույնպես աղոթք առաքեցին առ Ամենակարող Աստված՝ հայցելով Տիրոջ բարեգթությունը:

«Ադրբեջանի սանձազերծած պատերազմից անցել է երկու տարի: Մենք՝ ապրողներս, հիշում, ոգեկոչում ենք մեր սուրբ նահատակներին, որոնք ընկան հանուն հայրենիքի, անմահացան, որպեսզի մենք այսօր շեն պահենք մեր երկիրը: Ցավոք այս երկու տարվա ընթացքում մենք ազգովի բավարար դասեր չենք քաղել, որպեսզի բռունցքվենք, միասնական լինենք եւ դիմակայենք նոր արհավիրքների:

Ադրբեջանը, որ այժմ էլ ոտնձգություն է անում մեր ինքնիշխան տարածքի դեմ, արհամարհում է միջազգայնորեն ընդունված բոլոր չափորոշիչները եւ բաց կերպով, ինչպես երկու տարի առաջ, այդպես էլ այսօր, դիմում է մեծաթիվ պատերազմական հանցագործությունների: Անմեղ տղաների կյանք, ավերված բնակավայրեր եւ, երկու տարի անց, շուրջ երեք տասնյակ գերեվարված անձինք, որոնց հրաժարվում են հայրենադարձնել ու նրանց գումարվել են եւս երկու տասնյակ տղաներ, որոնք գերեվարվել են վերջին իրադարձությունների ժամանակ: Ու բազմաթիվ միջազգային կոչերին, հորդորներին ի հակադրումն, ագրեսորը շարունակում է իր վայրագ ծրագիրը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետը:

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները