Հայրենիքի ու
հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 9 (273), սեպտեմբեր 2022 թ.  


 

       

«ԾԱՂԻԿ ԱՆԹԱՌԱՄ ՏՈՀՄԻ ՍԵՌԻՍ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ
ԵՒ ՇԱՌԱՒԻՂ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

«Պատիվը, որ Եկեղեցին ընծայում է Սուրբ Մարիամին, խորությամբ արտահայտում
է, թե Ով է Հիսուս Քրիստոս: Հետեւաբար՝ Մարիամն Աստվածածին է եւ
իր ճշմարիտ տեղն է զբաղեցնում քրիստոսաբանության մեջ»:
ՀԱՆՍ ՈՒՐՍՖՈՆ ԲԱԼԹԱԶԱՐ

ՍՐԲԱԶԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

ուրբ Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ Մատյանում: Այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները՝ Հովակիմն ու Աննան, երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը եւ ավետում, որ զավակ է ունեալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել:

Նույն տեսիլքը երեւում է նաեւ Հովակիմին՝ հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նունպես փառք է տալիս Բարձրյալին՝ այդ մեծ շնորհին արժանանալու համար եւ իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ անում՝ բաժանելով աղքատներին:

Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն՝ լուսավորյալ: Նա էր այն ընտրյալը երկրի վրա, ում Աստված, իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ, պատվեց՝ լինելու Աստծո մայրը: Նա տառապեց հարազատ Որդու համար, սակայն երբեք չերկնչեց, չընդդիմացավ Աստծուն՝ քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարեւորությունը: Ս. Կույսը դարձավ մարդկային ցեղի ամենասուրբ էակը, տաճարն ու բնակարանն Աստվածային լույսի՝ ինչպես գեղեցկորեն երգում են մեր շարականներում. «Տաճար լուսոյ անըստուերին եւ առագաստ անճառ բանին, որ ըզնախնւոյ մօրն Եւայի բարձեր զանէծսըն տըրտմալի, հայցեա յորդւոյ քո միածնի հօր հաշտութեանըն միջնորդի բառնալ ի մէնջ ըզխռովութիւն եւ տալ զոգւոց խաղաղութիւն»:

«ՍՐԲՈՒՀԻ ՄԱՅՐ ՈՂՈՐՄՈՒԹԵԱՆ…»
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին՝ Ս. Աստվածածնի ծննդյան տոնի ուրախ առիթով, Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ մեկնելով տոնի խորհուրդը, դերն ու նշանակությունը:

Ի լրումն օրվա խորհրդի՝ մեծաթիվ ուխտավորներ եւ հավատավոր գյումրեցիներ ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները