Մնացե՛ք մարդ՝
ձեր մեջ պահելով ներկայությունը
Նրա, Ով ստեղծել է մեզ: Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Աստուծո կնիքն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 8 (272), օգոստոս 2022 թ.  


 

       

ՃԱՊՈՆՈՒՀԻՆ ԵՎ ԻՐ ՍԱՓՈՐՆԵՐԸ

ագող արեւի երկրում մի տարեց ճապոնուհի էր ապրում, ով ուներ երկու մեծ սափոր: Դրանք, ձգվելով նրա ուսերին, կախված էին լծի ծայրերից: Դրանցից մեկը ճաք ուներ, իսկ մյուսն անթերի էր եւ միշտ կրում էր ջրի ամբողջական չափաբաժինը: Իր սափորներից անբաժան՝ ճապոնուհին առանց տրտունջի էր ջրի գնում:

Գետից մինչեւ ծեր կնոջ տուն՝ երկար ճանապարհի վերջում, ճաքած կժի ջուրը միշտ կիսով չափ էր մնում՝ ճաքի պատճառով: Երկու տարի շարունակ՝ ամեն օր, այդպես էր նա կտրում-անցնում իր տանից դեպի գետը տանող, ապա ետ բերող ճանապարհը: ճերմակահեր ճապոնուհին միշտ միայն մեկուկես սափոր էր ջուր բերում տուն:

Լծի ծայրից կախված ամբողջապես անթերի սափորը շատ հպարտ էր իր աշխատանքով, իսկ ճաք ունեցող խեղճ սափորն ամաչում էր թերությունից եւ անհանգստանում էր, որ անում է իր կարողացածի միայն կեսը:

Երկու տարի անց պարզվեց, որ անցնող տարիները համոզել էին նրան իր անվերջանալի անպիտանելիության մեջ, ուստի սափորը դիմեց ծեր կնոջը.

- Ես ամաչում եմ իմ ճաքի պատճառով, որից, մինչեւ քո տուն հասնելը, ջուրը միշտ հոսում է եւ չեմ կարողանում իմ պարտականությունը լիովին կատարել:

Ծեր կինը ժպտաց եւ մեղմիկ հավելեց.

- Բայց դու նկատե՞լ ես, որ ճանապարհի քո կողմում ծաղիկներ են աճում, իսկ մյուս սափորի կողմում ոչինչ չկա: Ճանապարհի քո կողմում ես ծաղկի սերմեր ցանեցի, որովհետեւ գիտեի քո թերության մասին: Այնպես որ դու ամեն օր ջրում ես դրանք, երբ մենք տուն ենք վերադառնում: Երկու տարի անընդմեջ ես կարողացա քաղել այդ հրաշալի ծաղիկները եւ նվիրել ուրիշներին՝ ժպիտ պարգեւելով նրանց եւ նաեւ զարդարելով տունը:

Մեզանից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ տարօրինակություններն ու թերությունները, սակայն կան առանձնահատկություններ ու ճաքեր, որոնք մեր կյանքը դարձնում են բավականին հետաքրքիր ու արդյունավետ, առանձնահատուկ ու ճոխ, եթե մենք իմաստուն մարդու ձեռքերում ենք: Պարզապես պետք է բոլորին ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան, իսկ նրանց թերությունների մեջ տեսնել՝ այն ի բարին գործածելու լավ կողմը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները