Մնացե՛ք մարդ՝
ձեր մեջ պահելով ներկայությունը
Նրա, Ով ստեղծել է մեզ: Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Աստուծո կնիքն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 8 (272), օգոստոս 2022 թ.  


 

       

ՆՈՐ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

մեն անգամ դեպի Աստված գնացող ուխտի ճանապարհը, որ անցնում է սրբավայրերով, յուրովի հետաքրքիր է ու աղոթքով լեցուն: Յուրաքանչյուր ուխտագնացության Ս. Հարություն - Ս. Ստեփանոս եկեղեցու հավատացյալներն սպասում են անհամբեր: Այդ օրերը վերածվում են մեծ տոնի: Բոլորը միասնական են, մեկը մյուսի հանդեպ հոգատար: Չնայած յուրաքանչյուրն ունի իր անհատական ուխտը, բայց օրվա խորհուրդը միշտ ընդհանրական աղոթքն է մեր երկրի անվտանգության, ժողովրդի քրիստոնեական ընթացքի, զինվորների անվտանգ ծառայության, գերիների վերադարձի, անհայտ կորածների հայտնության եւ նահատակների հոգիների հանգստության համար:

Ուխտավորի ճանապարն ընթանում է հոգեւոր ու հայրենասիրական երգերով, աղոթքներով եւ իհարկե տեր Մակար քահանա Գալամդարյանի հետ հոգեւոր զրույցներով:

Այս անգամ մեր ճանապարհը բավականին երկար էր: Հուլիսի 12-ին ուխտավորների մեր խումբը ճանապարհ դուրս եկավ առավոտ կանուխ: Առաջին հանգրվանը Հայրավանքն էր:

Ծանոթանալով վանքի պատմությանը, ավանդությանը եւ վայելելով Սեւանի սառը օդը՝ թարմացած շարունակեցինք ճանապարհը: Ապա այցելեցինք Կոթավանք, Ներքին Գետաշենի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Օրբելյանների իջեւանատուն, Գողթանիկ ջրվեժ, Արատեսի վանք, Զորաց վանք, Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Օրվա վերջում գոհ սրտով բռնեցինք տունդարձի ճամփան եւ ուշ ժամի հասանք Ազատան: Թեպետ բոլորս ֆիզիկապես հոգնած էինք, սակայն զորացած էինք հոգեպես:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները