Մնացե՛ք մարդ՝
ձեր մեջ պահելով ներկայությունը
Նրա, Ով ստեղծել է մեզ: Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Աստուծո կնիքն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 8 (272), օգոստոս 2022 թ.  


 

       

ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

իրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ սկսեցինք Երիտասարդաց հանդիպումների շարք:

Օգոստոսի 8-ին Տ. Մակար քահանա Գալամդարյանը եւ երեցկին Գոհար Գալթագազյանն այցելեցին Գուսանագյուղ, ուր, գյուղի հոգեւոր հովիվ Տ. Հակոբ քահանա Գրիգորյանի աջակցությամբ, կազմակերպվել էր հանդիպում գյուղի երիտասարդների հետ:

Տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում, աղոթքից հետո, երիտասարդները ներկայացրին իրենց գյուղը, գյուղի պատմությունը, այցելեցին ամրոց, որից հետո միասին քայլեցին դեպի, երիտասարդների նախաձեռնությամբ ստեղծված, «Homo Legens» գրադարան:

Այստեղ տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում՝ լի հարցերով, գաղափարների ներկայացմամբ ու հոգեւոր ծրագրերի մշակմամբ թե՛ ներհամայնքային եւ թե՛ թեմի շրջանակներում:

Արդյունքը երկար սպասեցնել չտվեց եւ հանդիպման տրամաբանական շարունակությունը եղավ, երիտասարդների կողմից կազմակերպված, Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի՝ Խաղողօրհնեքի տոնախմբումը:

Օգոստոսի 15-ին մեծ տոնակատարություն էր Գուսանագյուղում: Սուրբ Աստվածածին եկեղեցում (ուր ի դեպ վերանորոգման աշխատանքներ են ընթանում) կատարվեց խաղողօրհնության կարգ: Այնուհետեւ տոնը նշվեց եկեղեցու բակում՝ ազգային երգ ու պարով, ասմունքով:

Եկեղեցու բակում գյուղի երիտասարդները, ովքեր թիմ էին ստեղծել եւ իրենց անվանակոչել «Կայծ ու բոց», ներկայացրին սեփական ձեռագործ աշխատանքները:

Հանդիսույթի վերջում բոլորը բարձր տրամադրությամբ ու մեծ ոգեւորությամբ վերադարձան տուն:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները