Մնացե՛ք մարդ՝
ձեր մեջ պահելով ներկայությունը
Նրա, Ով ստեղծել է մեզ: Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Աստուծո կնիքն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 8 (272), օգոստոս 2022 թ.  


 

       

ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Է

յսօր ձեզ պատմելու ենք արգենտինահայ կամավոր Քեվինի մասին, որ Հայաստան է եկել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակներում: Այստեղ Քեվինը երեք ամիս կամավորական գործունեություն է ծավալել, իսկ վերջին շաբաթն անցկացրեց մեզ մոտ: Այս ընթացքում նա աշխատեց դեռահասների հետ, մշակեց մեծահասակների կրթության համար հարցաշարեր, որոնք մեզ օգնելու են հետագա ծրագրերում եւ մի շարք այլ հետաքրքիր ու արդյունավետ գաղափարներ առաջարկեց:

Վերջին օրը Քեվինի հետ մի փոքր զրուցեցինք, եւ նա պատմեց իր տպավորություններից: Ասում է, որ երբ առաջին անգամ եկավ կենտրոն, շատ տպավորված էր, չէր պատկերացնում, թե այդքան մեծ կենտրոնում է կամավորական աշխատանք կատարելու: Հետո, ծանոթանալով աշխատակազմի հետ, հասկացավ, որ այստեղ ոչ միայն աշխատում են, այլեւ միմյանց հոգս կիսում՝ ինչպես ընտանիքում եւ հավելեց՝ որտեղից եկել է, այդպես չէ, այլ, կարծես, ամեն բան ռոբոտացված է:

Խոսքում նաեւ նշեց, որ ամենաշատն սպասում էր մեր ընդմիջման ժամերին, որ կարողանար մի սեղանի շուրջ նստել ու զրուցել մեզ հետ: «Շատ եմ ափսոսում, որ գնում եմ: Եթե հնարավոր լիներ մնալ, հաստատ կմնայի Գյումրիում ու հաստատ այս կենտրոնում: Շնորհակալ եմ այս ընտանիքին՝ իր ջերմ ընդունելության համար»,- ասաց նա զրույցի ավարտին:

Մենք էլ քեզ ենք շնորհակալ՝ քո նվիրումի ու ներդումների համար, սիրելի եւ հարազատ Քեվին: Մաղթում ենք, որ քո առջեւ նոր ու բեղմնավոր ճանապարհներ բացվեն:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները