Մնացե՛ք մարդ՝
ձեր մեջ պահելով ներկայությունը
Նրա, Ով ստեղծել է մեզ: Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Աստուծո կնիքն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 8 (272), օգոստոս 2022 թ.  


 

       

ՔԱՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ-ՀԱՎԱՔ

իրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ թեմի երիտասարդները քառօրյա սեմինար-հավաք անցկացրին «Վերադարձ դեպի բնություն» ճամբարում: Ճամբարականները երիտասարդներին դիմավորեցին հայրենասիրական միջոցառումով, որ տպավորիչ էր ու ոգեւորող: Արդյունքում գողտրիկ հայտագիրը շարոնակվեց միասնական ազգագրական պարերով:

Բարեշնորհ Արմեն եւ Արտաշես սարկավագների առաջնորդությամբ օրերն սկսվում էին Սուրբ Սարգիս մատուռում՝ ժամերգությամբ:

Երիտասարդները ճամբարականների հետ մեկնեցին նաեւ հայրենագիտական արշավների, որոնց ընթացքում բնության հետ ներդաշնակության յուրօրինակ պահեր ապրեցին:

«Եկեղեցու երիտասարդի ունակությունները՝ արժեք, հմտություն, գիտելիք» թեմայով դասախոսություն կարդաց երեցկին Գոհար Գալտագազյանը: Մասնակիցները եկան մի եզրահանգման, որ շատ կարեւոր է այն, թե ինչ արժեքներ է կրում երիտասարդը: Եթե արժեհամակարգը խարիսխված չէ հոգեւոր ու ազգային ժառանգության վրա, ապա հմտությունն ու գիտելիքը կարող են չարիք դառնալ:

Առանձնահատուկ եւ ուրախալի էր թեմակալ Առաջնորդ Միքայել Սրբազանի այցը ճամբար: Մեծ ոգեւորությամբ բոլորը դիմավորեցին նրան եւ համատեղ անմոռաց օր ունեցան: Սեմինար-հավաքի վերջին օրը երիտասարդներն այցելեցին «Արփի» ազգային պարկ եւ հիացան տեղի գեղեցկությամբ:

Հոգեւորով, ազգային երգ ու պարով, մարզական խաղերով հագեցած չորս օրերն անցան ակնթարթի պես: Վերջին խարույկն ազդարարեց, որ հոգեշահ ու հրաշք օրերն ավարտվեցին՝ նոր սկիզբ դնելով թեմի երտասարդների միատեղ ու միակամ ծրագրերին՝ ի փառս Աստուծո, ի պայծառություն Շիրակի թեմի, ի զորացում մեր Հայրենիքի եւ ի անդրադարձումն մեր ինքնությանը:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները