Մնացե՛ք մարդ՝
ձեր մեջ պահելով ներկայությունը
Նրա, Ով ստեղծել է մեզ: Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Աստուծո կնիքն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 8 (272), օգոստոս 2022 թ.  


 

       

«ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ» ՃԱՄԲԱՐՈՒՄ

իրակի թեմի «Վերադարձ դեպի բնություն» ճամբարը, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, այս տարի իր աշխատանքը մեկնարկեց հուլիսի 10-ին: Երեք հերթափոխով ճամբարում հանգստացավ յոթանասուներկու երեխա՝ Գյումրի, Ախուրյան, Ազատան, Մարալիկ, Ամասիա համայնքներից:

Երեխաների առօրյան անցավ շատ հետաքրքիր: Առաջին հերթափոխին նրանք մասնակցեցին մեծաթիվ արշավների: Հուլիսի 14-ին ճամբար այցելեցին Արփի լճի ազգային պարկի աշխատակիցները, ովքեր, սլայդների միջոցով, երեխաներին ծանոթացրին Արփի լճի ազգային պարկի ֆլորա-ֆաունայի հետ: Հունիսի 15-ին ճամբարում էին սահմանապահ ուղեկալի սահմանապաները: Սպասված հյուրերին երեխաները դիմավորեցին մեծ ուրախությամբ: Սահմանապաներն անցկացրին զինպատրաստության առաջին դասը եւ պատմեցին իրենց ծառայության մասին:

Երկրորդ հերթափոխի մեկնարկը տրվեց հուլիսի 17-ին: Երեխաների հետ ճամբար այցելեց արգենտինահայ կամավոր Մարտին Անանիկյանը, ով է՛լ ավելի հետաքրքիր դարձրեց ճամբարականների առօրյան: Մարտինը, լինելով սկաուտական բազում ճամբարների մասնակից, երեխաների համար կազմակերպում էր տարաբնույթ խաղեր, ինչպես նայեւ անցկացնում իսպաներենի ու դաշնամուրի դասեր:

Ճամբարային մեկ օրը բավական չէր՝ իրականացնելու այն ամենը, որ կազմակերպիչները պատրաստել էին երեխաների համար: Հետաքրքիր դասերը, սպորտլանդիաները, վիկտորինաները, մրցույթները հաջորդում էին մեկը մյուսին: Ամեն տարվա նման՝ բոլոր հերթափոխներին ճամբար այցելեց Ամասիայի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Գարեգին քհն. Սարգսյանը եւ կատարեց Սուրբ Մկրտության արարողություն:

Հուլիսի 29-ին ճամբար այցելեց եւ իր օրհնությունը ճամբարականներին բաշխեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Սրբազան Հայրը նաեւ անհատական օրհնեց ամենքին եւ երեխաներից տեղեկացավ, թե արդյոք իրենց դուր գալիս է հանգիստը թեմապատկան ճամբարում: Բոլորը միաձայն իրենց գոհունակությունը հայտնեցին: Նույն օրը՝ երեկոյան, ավանդական խարույկն ազդարարեց ճամբարի փակումը: Խարույկի շուրջ շուրջպար բռնեցին ճամբարականները՝ ավանդական դհոլ զուռնայով:

Այս տարի «Շեն» ԲՀԿ ֆինասավորել էր ճամբարի երկու հերթափոխների աշխատանքը, իսկ երրորդ հերթափոխը ֆինասավորել էին նորվեգացի բարերար Օլա Օստվեյտն ու մոսկվացի մեր համաքաղաքացի Արտյոմ Աբգարյանը:

Խորին շնորհակալություն բոլոր բարի կամքի տեր մարդկանց, քանզի բարեգործ լինելը շատ ունենալուց չէ, այլ՝ ցանկանալուց…

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները