Մնացե՛ք մարդ՝
ձեր մեջ պահելով ներկայությունը
Նրա, Ով ստեղծել է մեզ: Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Աստուծո կնիքն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 8 (272), օգոստոս 2022 թ.  


 

       

ԱՎԱՐՏՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԾՐԱԳԻՐ

գոստոսի 18-ին ավարտվեց, «Խաչմերուկ» կրթական-խորհրդատվական կենտրոն հիմնադրամի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսավորմամբ, «Ֆինանսական գրագիտություն երիտասարդների համար» ծրագիրը: Ավարտական վկայականներ հանձնվեցին հաջողությամբ ավարտած մասնակիցներին:

Հիշեցնենք, որ, «Ֆինանսական գրագիտություն երիտասարդների համար» ծրագրի իրականացման արդյունքում, շահառուները ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ՝ անձնական (ընտանեկան) բյուջեի կառավարում, խնայողությունների ու ավանդների կառավարում, պարտքերի, վարկերի կառավարում, տեղեկությունների հավաքագրում, անձնական շահերի պաշտպանություն եւ ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործում թեմաներով:

Ծրագրում ընդգրկված էին Շիրակի մարզի Արթիկ, Աշոցք խոշորացված համայնքներն ու Գյումրին: Այս փուլի մասնակիցներն իննսունն էին: Ծրագրի իրականացման համար ձեւավորված էր վեց խումբ:

«Խաչմերուկ» կրթական-խորհրդատվական կենտրոն հիմնադրամը սրտանց շնորհավորում է մասնակիցներին եւ ցանկանում, որ ստացած գիտելիքները կարողանան կյանքում ճիշտ կիրառել:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները