Մնացե՛ք մարդ՝
ձեր մեջ պահելով ներկայությունը
Նրա, Ով ստեղծել է մեզ: Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Աստուծո կնիքն է:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 8 (272), օգոստոս 2022 թ.  


 

       

ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆՆ ԱԶԱՏԱՆՈՒՄ

գոստոսի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը չորրորդ տաղավար տոնն է: Այն անվանում են նաեւ Խաղողօրհնեք, քանի որ այդ օրն օրհնվում է տոնի խորհրդանիշ խաղողը:

Տարվա խաչքավորի, եկեղեցու հավատացյալների կողմից խաղող է նվիրաբերվում եկեղեցուն, որը երիտասարդները նախօրեին գեղեցիկ փաթեթավորում են՝ ներկաներին բաժանելու համար: Խաղողի հետ ժողովրդին բաժանվում են նաեւ գրություններ՝ տոնի խորհրդի հետ կապված:

Վերափոխման տոնի ուրախ առիթով Ազատանի եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Մակար քահանա Գալամդարյանի:

Հավարտ սրբազան արարողության կատարվեց խաղողի օրհնության կարգ:

ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Այս տոնին ավանդույթ է դարձել երկու կարեւոր իրադարձություն:

Ամեն տարի Տ. Մակար քահանա Գալամդարյանը Խաղողօրհնեքի օրն ամփոփում է անցած տարվա կատարած աշխատանքները եւ շնորհակալական խոսք հղում բոլոր նրանց, ովքեր այս կամ այն ձեւով ու չափով մասնակից են եղել եւ իրենց նպաստը բերել Ազատանի հովվության առաքելությանը:

Այս տարին առանձնահատուկ էր, քանի որ Շիրակի թեմի Առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի Օրհնության գրերը հանձնվեցին հինգ ազատանցիների՝ Սոս Վարժապետյանին, Արմեն Եսայանին, Վարդան Իկիլիկյանին, Արայիկ Ոսկանյանին, Գեւորգ Աբրահամյանին, ովքեր վերջին տարիներին եկեղեցում մեծ ներդրում ունեցած անձանցից են:

Երկրորդ ավանդույթ դարձած իրադարձությունը երիտասարդների հավաքն է, որը, տոնը միասին նշելուց բացի, նաեւ լավ առիթ է՝ շնորհավորելու եւ նոր կյանք ճանապարհելու եկեղեցու երիտասարդաց միության շրջանավարտ անդամներին: Այս տարի նրանք հինգն էին՝ Վաչե Սիմոնյանը, Սուսաննա Ալիխանյանը, Ռուբեն Սարգսյանը, Քնարիկ Բաշմախչյանն ու Մարիաննա Մահլամյանը:

Խաղողօրհնության կարգ կատարվեց նաեւ Ազատանի հովվության Ղարիբջանյան, Ախուրիկ, Ոսկեհասկ, Առափի, Հայկավան, Գետք, Երազգավորս եւ Բայանդուր բնակավայրերում:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները