Մեր նահատակները յարուցեալ կեանքի նոր աղբերացումներ եղան մեր հայութեան կեանքի անդաստանին մէջ, աղբերացումներ՝ Մեծ Խաչեալին եւ Մեծ Յարուցեալին, Ամենազօր Փրկչին սկզբնաբուխ ակունքէն:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 4 (268), ապրիլ 2022 թ.  


 

       

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԶԱՏԿԱԿԱՆ
ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

պրիլի 17-ին՝ Սուրբ Հարության տոնին, կայացավ Հայաստանում Զատկական առաջին փառատոնը՝ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եւ ԿԳՄՍ նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ:

Սուրբ Զատկի տոնը նոր կյանքի խորհրդանիշն է՝ հարության հույսով եւ սպասումով: Այն հայ ժողովրդի մշակույթի, ավանդույթների, մինչեւ իսկ կենցաղի անբաժանելի մասն է կազմում:

Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակը վերածվել էր մշակույթային յուրօրինակ կենտրոնի, իսկ փառատոնը վերածվեց համաժողովրդական տոնախմբության՝ երգ ու պարով, ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ: Ելույթներ ունեցան «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Երեւանի, Ստեփանավանի, Վանաձորի, Սպիտակի, Գյումրու մասնաճյուղերի սաները, «Արեւային զանգակներ» խումբը եւ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:

Կազմակերպվել էր նաեւ ցուցահանդես-վաճառք, որին ներկայացված էին Հայ Առաքելական Ս. Եկեղեցու հինգ թեմերի՝ Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Արթիկի եւ Մասյացոտնի երիտասարդների, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» եւ այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների զատկական աշխատանքները:

Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ թեմի երիտասարդները ներկայացրին Արտաշես սարկավագ Աջապահյանի եւ Ազատանի Սուրբ Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցու «Գործք ձեռաց» նախաձեռնության աշխատանքները:

Այս ընտանեկան տոնին այցելուներին հնարավորություն ընձեռնվեց մասնակցել ձեռագործ աշխատանքի վարպետության դասերին:

Զատկական փառատոնի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրսեւորման համար, ինչպես նաեւ խոցելի խմբերի երեխաներին ինտեգրել մշակութային կյանք: Բոլոր, այդ թվում նաեւ խոցելի խմբերի երեխաներն ունեն որակյալ կրթություն ստանալու եւ հասարակության մեջ լիարժեք ներառված լինելու, հասարակության կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից օգտվելու եւ լիարժեք կյանքով ապրելու իրավունք:

Փառատոնի աջակիցներն էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀԵՀԵՄ գրասենյակը եւ «Ֆորմիկա Արտ» ընկերությունը:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները