Եվ մենք՝ իբրեւ քրիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացը սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, թիվ 2 (266), փետրվար 2022 թ.  


 

       

Լրահոսից

6 փետրվարի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրն Առաջնորդ Սրբազան Հայրը եղավ Անի թաղամասի Ս. Հակոբ եկեղեցում, ուր օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Հավարտ Սուրբ Պատարագի Տեր Հայրը ներկա երիտասարդներին բաշխեց իր հայրական օրհնությունը:

12 փետրվարի - Սուրբ Սարգսի տոնի ուրախ առիթով Ս. Սարգիս մատուռում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

13 փետրվարի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր Մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Սուրբ Աստվածածին եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, կատարվեց նախատոնակ, որից հետո Վարդանանց հրապարակում կատարվեց անդաստան:

14 փետրվարի - Տյառնընդառաջ, տոն քառասնօրյա գալստյան Քրիստոսի ի Տաճարն: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

20 փետրվարի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

Նույն օրը Միքայել Սրբազանն այցելեց Անի թաղամասի Ս. Հակոբ եկեղեցի, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ էր մատուցում Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը:

24 փետրվարի - Սրբոց Վարդանանց զորավարացն մերոց՝ հազար երեսուն եւ վեց վկայիցն: Ս. Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոնի կապակցությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք:

27 փետրվարի - Բուն Բարեկենդան: Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները