Եվ մենք՝ իբրեւ քրիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացը սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, թիվ 2 (266), փետրվար 2022 թ.  


 

       

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ «ՀԵՔԻԱԹ» ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ

այաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տյառնընդառաջը կամ 40-օրյա Հիսուսի ընծայումը Տաճարին տոնում է Աստվածահայտնությունից քառասուն օր հետո` փետրվարի 14-ին:

Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրեւ Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Փետրվարի 15-ին «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի «Հեքիրաթ» նախակրթարանի փոքրիկները, մեր մասնագետի օգնությամբ, ծանոթացան Տեառնընդառաջի տոնին, վառեցին կրակ, շուրջպար բռնեցին եւ համտեսեցին տոնին բնորոշ քաղցրավենիքներ: Սաների համար չափազանց հետաքրքիր էին տոնակատարությունն ու նրան բնորոշ ավանդույթները:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները