Ո՛չ թե ժամանակն է, որ կանցնի, ոչ թե հին տարին է, որ կմեռնի ու նորը կծնի, այլ մե՛նք ենք, որ կմեռնինք, մե՛նք ենք, որ կծնինք: Եվ մենք ենք, որ կրնանք վերանորոգվիլ ու վերածնիլ:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 12 (264), դեկտեմբեր 2021 թ.  


 

       

«Ո՛Չ ՄԻԱՅՆ Ի ՆԱ ՀԱՒԱՏԱԼ, ԱՅԼԵՒ ՎԱՍՆ ՆՈՐԱ ՉԱՐՉԱՐԻՑ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ՄԱՏՈՒՌՈՒՄ

եկտեմբերի 13-ին՝ Սուրբ Մինասի հիշատակության օրը, Գյումրու համանուն մատուռը լիքն էր հավատավոր գյումրեցիներով, ովքեր ուխտավորաբար ներկա էին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին:

Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, դիմելով ներկաներին՝ օրվան համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ առանձնակի անդրադարձ կատարելով նաեւ օրվա սուրբգրային ընթերցվածին եւ մեկնելով տոնի խորհուրդը:

«Սուրբ եղեք, որովհետեւ ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ»,- ավանդում է Սուրբ Գիրքը (Ղեւտ. ԺԱ 44): Արդարեւ, ամենասուրբ Աստվածության միակ պահանջն այն է, որ անկյալ մարդը սրբվի ու սուրբ լինի, սուրբ իր մտքով, խորհուրդներով, խոսքերով, վարքով, կենցաղով, ողջ էությամբ՝ հոգով ու մարմնով: Եվ մահկանացուներից ոչ ոք չի կարող ընդդիմանալ ու առարկել աստվածային հիշյալ հրահանգին՝ դրա անկարելիությունը պատճառաբանելով, քանի որ մարդու սրբությունը ոչ միայն Աստծո պահանջն է, այլ դա հենց մարդու բնությունն է: Հողակերտ մարդը սուրբ է եղել արարվելու իսկ պահից, սուրբ արարած, քանզի կերտվել է Աստծո ամենասուրբ ձեռքով:

Սուրբ եւ ճշմարիտ Մինասը՝ Քրիստոսի անարատ զորականը, ազգությամբ եգիպտացի էր եւ թագավորի զորքում էր ծառայում: Դարձի գալուց հետո, երբ լսում է ամբարիշտների հրամանը, դուրս է գալիս զինվորական ծառայությունից եւ բնակվում անապատում:

Ի ԴԵՊ

Աղոթատունը խաչաձեւ կենտրոնագմբեթ կառույց է՝ կարմիր մաքուր տաշված տուֆաքարով եւ մեկ կամարակապ մուտքով: Հյուսիսային կողմում ամփոփված են Սուրբ Մինասի մասունքները՝ խաչքար տապանակով:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները