Ո՛չ թե ժամանակն է, որ կանցնի, ոչ թե հին տարին է, որ կմեռնի ու նորը կծնի, այլ մե՛նք ենք, որ կմեռնինք, մե՛նք ենք, որ կծնինք: Եվ մենք ենք, որ կրնանք վերանորոգվիլ ու վերածնիլ:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 12 (264), դեկտեմբեր 2021 թ.  


 

       

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

Գերաշնորh Սրբազան Հայր,

Դուք Ձեր անխոնջ ծառայությամբ, իմաստնությամբ ու hոգեւոր առաջնորդի անմնացորդ նվիրումով եք առաջնորդում Շիրակ աշխարհի հավատավոր ժողովրդին:

Ձեր օրհնությամբ իրականություն են դառնում բազմաթիվ ծրագրեր Շիրակի մարզում, որոնք հնարավորություն են տալու Հայաստանին՝ վերջնականապես ուղղել ողնաշարը:

Ձեր օծյալ սուրբ աջով ու օրհնությամբ թող բազում հայորդիներ օծվեն՝ ի փառս համայն հայության եւ մայր Հայրենիքի:

«Շիրակ հայրենակցական միավորման» պատվավոր ավագների խորհուրդը, վարչությունը, նախագահ Վարազդատ Ավոյանը եւ պատվավոր նախագահ Դոնարա Հարությունյանը շնորհավորում են Ձեզ՝ ծննդյան օրվա առիթով:

Թող Երկնային Տերը Ձեզ պարգեւի երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ ու կորով` ի փառս Աստծո եւ ի բարգավաճումն Հայ Եկեղեցու ու հավատավոր հայ ժողովրդի, ի շահ մեր ազգային նպատակների:

Որդիական խոնարհությամբ՝

«ՇԻՐԱԿ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ

* * *

Գերաշնորh Սրբազան Հայր,

Ի խորոց սրտի, որդիական սիրով ջերմագին շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ ենք հղում Ձեզ՝ Հիսուս Քրիստոսի նվիրյալ ու ողջախոհ ծառայիդ, ծննդյան տարեդարձի ուրախ առիթով, մաղթում արեւշատություն, քաջառողջություն եւ անհողդողդ կամք, նաեւ աղոթում, որ Ամենակարող Աստված օգնական լինի Ձեզ երկրավոր կյանքի բոլոր օրերում, աստվածահաճ ու ազգանվեր առաքելության մեջ, որպեսզի, Ձեր հավատավոր հոտի գլուխն անցած, անխոտոր անցնեք հավատի փշոտ ուղին:

Թող Ձեր անձի վեհությամբ ու շուքով փառավորվի եւ շենանա Շիրակի տիրախնամ թեմը: Տիրոջ սերը, շնորհը եւ խաղաղությունը լինեն Ձեր մշտամնա ուղեկիցներն այսօր եւ հավիտյան:

Որդիական սիրով
մատչիմ ի համբոյր Ձերդ Օծեալ Ս. Աջոյն՝

ՔԴՔԿ-Ի ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԶԱՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ,
ԺԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՔՆԱՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ,
ՄԱԳԱ ՓԱՆՈՍՅԱՆ, ԶԻՆԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ,
ԹԱՄԱՐԱ ԳԻԼՈՅԱՆ, ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ


* * *

Գերաշնորh Սրբազան Հայր,

Ընդունեք մեր անեզր ու անսահման ջերմ շնորհավորանքները՝ Ձեր ծննդյան տարեդարձի ուրախ առիթով: Մեր սերն ու հարգալից ողջույնն ենք հղում Ձեզ: Թող Ամենակարող Տիրոջ Սուրբ Աջը միշտ հովանի լինի Ձեզ, որպեսզի ապրեք քաջառողջ ու արեւշատ երկար տարիներ: Հաստատուն եղեք Ձեր դժվարին առաքելության մեջ եւ Ձեր աստվածահաճ բոլոր գործերը թող մշտապես իրականությամբ զգեստավորվեն:

Մաղթում ենք Ձեզ նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն Շիրակի տիրախնամ թեմի եւ ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Որդիական խոնարհությամբ՝

ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 15 ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ ՍԵԴԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ,
ՔՆԱՐԻԿ ԱԴԱՄՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄ


* * *

Գերաշնորh Սրբազան Հայր,

«Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի աշխատակազմը եւս միանում է Ձեզ հղված բոլոր բարեմաղթանքներին: Դուք այն եզակի հոգեւորականն եք, ով մշտապես ապրում է ոչ միայն «օրերի հետ», այլեւ «օրերից վեր»:

Դուք համոզված եք, որ կյանքը նման է ծլարձակող հատիկի. ամեն ոք պարտավոր է իր օրինակով ճիշտ ծլարձակող հատիկ լինել կյանքում, քանզի կյանքը յուրահատուկ մի շնորհ է՝ տրված ապրողներիս:

Սրբազան Հայր, «...Իցէք հաստատունք եւ առանց գայթակղութեան ի աւուրն Քրիստոսի. լցեալք պտղովք արդարութեան ի ձեռն Յիսուսի Քրիստոսի ի փառս եւ ի գովեստ Աստուծոյ»:

Թող Բարձրյալ Տերը զարդարի Ձեզ երկնառաք շնորհներով եւ Իր Սուրբ Աջը լինի Ձեր մշտամնա հովանավորը եկեղեցանվեր ու հայապահպան գործունեության ընթացքին, որպեսզի մինչեւ վերջ փառքով կրեք անկրկնելի հոգեւորականի Ձեզ տրված լուսաճառագ դափնին՝ ի փառս Աստծո եւ ի պայծառացումն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու. ամեն:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները