Ո՛չ թե ժամանակն է, որ կանցնի, ոչ թե հին տարին է, որ կմեռնի ու նորը կծնի, այլ մե՛նք ենք, որ կմեռնինք, մե՛նք ենք, որ կծնինք: Եվ մենք ենք, որ կրնանք վերանորոգվիլ ու վերածնիլ:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 12 (264), դեկտեմբեր 2021 թ.  


 

       

«ՈՎ ԲԱՐԻՆ Է ԳՈՐԾՈՒՄ, ԱՍՏԾՈՒՑ Է ԾՆՎԱԾ»

«Աստծո կամքն է, որ դուք բարի գործերով պապանձեցնեք անխելք մարդկանց
տգետ լեզուները»:
Ա ՊԵՏՐՈՍ Բ 15

ոլոր ժամանակներում էլ բարեգործությունը եղել եւ մնում է մարդկության արժեհամակարգի առանցքային գաղափարներից: Ողորմած մարդն Աստծո պատկերն է երկրի վրա, քանզի Աստված բարեգութ եւ ողորմած է Իր արարչության հանդեպ:

Բարեգործությունը կամ բարերարությունը, բարին արարելը, աստվածնմանության փորձառություն է այս անցողիկ կյանքում, դեպի միակ նպատակ՝ կատարյալ հավիտենություն առաջնորդող փորձություն: Բարեգործության սերմերը ծլարձակում են միմիայն Աստծո սիրով ջերմացած եւ ապաշխարության արցունքներով մաքրված սրտերում:

Իրական բարեգործության քչերն են պատրաստ, քանզի բոլորն էլ իրենց ակնկալիքներն ունեն՝ ի պատասխան իրենց «զոհողության»: Այդ փոխհատուցումը կարող է լինել նյութական եւ անցողիկ, սակայն լավագույն փոխհատուցումն Աստծո փառքն է: Բարիք գործել հանուն Աստծո փառքի՝ նշանակում է անել գործեր, որոնք եթե անգամ ծածուկ են, միեւնույնն է, աղաղակում են Աստծո փառքի մասին:

Գյումրիում գործող Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի անունը կրող եկեղեցին 2022 թվականի օգոստոսին կտոնախմբի իր բացման ու օծման քսան ամյակը: Երկրաշարժից հետո հիմնված Անի թաղամասին յուրահատուկ տեսք ու ամբողջականություն հաղորդեց այստեղ կառուցված աղոթատունը: Քսան տարի շարունակ իր դռները հավատավորների առջեւ բացել է ոչ միայն եկեղեցին, այլ նաեւ, եկեղեցու նկուղային հարկում գործող, մշակութային բաժինը: Այս տարիներին սերնդափոություններ են եղել, թաղամասի փոքրիկների համար հարազատ դարձաձ, կենտրոնում: Առաջին սերնդի երեխաներն արդեն իրենց փոքրիկներին են ուղղորդում Ս. Հակոբում գործող մշակութային կենտրոն:

Եկեղեցին բացման օրվանից ուներ ջեռուցման խնդիր: Մշակութային բաժնի դասասենյակները նույնպես ջեռուցվում էին էլեկտրական տաքացուցիչներով, որոնք էլ շատ հաճախ հանգեցնում էին մալուխների շարքից դուրս գալուն: Սակայն այսօր, հուրախություն ամենքիս, կարող ենք բարձրաձայնել, որ մեկընդմիշտ մոռացության կմատնվի ջեռուցման հետ կապված ամենամեծ խնդիրը

«Մեր եկեղեցին, իր անվանակոչության տոնին ընդառաջ, մեծ նվեր ստացավ»,- ասում է Ս. Հակոբի հոգեւոր հովիվ Տ. Վարուժան քհն. Տերտերյանը եւ ավելացնում, որ դրա համար ինքը դիմել է ամերիկաբնակ լիբանանահայ Միքայել Սարյանին: Տարիներ շարունակ աղոթքով ու հույսով սպասել ենք այն բարեգործին, որ պիտի մեր խնդրին լուծում տար: Այս գործին իր նվիրումն ու միջնորդությունը դրսեւորեց երեւանաբնակ գյումրեցի Մելինե Ավդալյանը:

Աստվածահաճո գործի համար պարոն Միքայել Սարյանը սիրով տրամադրեց միջոցներ (12.000 ԱՄՆ դոլլար)՝ լուծելու ջեռուցման խնդիրը: Բացի դրանից բարերարն առանձին միջոցներ է տրամադրել նաեւ դասասենյակների վերանորոգման համար:

Մեծահարգ պրն. Միքայել Սարյան, գյումրեցի մեծաթիվ հավատավորներիս անունից ընդունեք մեր երախտիքի խոսքն ու օրհնությունները՝ Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցին ջեռուցումով ապահովելու համար: Թող որ Ձեր օրհնառատ օրերը բարեգործություններով հագեցած լինեն, չէ՞ որ միշտ նվիրողն ավելի երանելի է, քան նվերն ընդունողը: Ձեզ եւ Ձեր ընտանիքին բարեբեր, արեւշատ ու քաջառողջ տարիներ: Թող Տիրոջ հովանու ներքո բարի ավարտ ունենան Ձեր բոլոր բարի նախաձեռնությունները, քանզի իրական բարեգործը չի մտահոգվում կողքից հնչող կարծիքներից, չի վրդովվում եւ արդարանալու փորձեր չի անում, այլ հարատեւում է բարու մեջ՝ հետեւելով ավետարանական պատգամին. «Սիրելի՛ս, չարը թող օրինակ չլինի քեզ, այլ բարուց օրինակ վերցրու, որովհետեւ ով բարին է գործում, Աստծուց է ծնված, մինչդեռ ով չարիք է գործում, նա Աստծուն երբեք չի տեսել» (Գ Հովհ.11):

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները