Ո՛չ թե ժամանակն է, որ կանցնի, ոչ թե հին տարին է, որ կմեռնի ու նորը կծնի, այլ մե՛նք ենք, որ կմեռնինք, մե՛նք ենք, որ կծնինք: Եվ մենք ենք, որ կրնանք վերանորոգվիլ ու վերածնիլ:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 12 (264), դեկտեմբեր 2021 թ.  


 

       

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԱԶԱՏԱՆԻ ՍՈՒՐԲ
ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Առաքեալ եւ նախավկայ Քրիստոսի Սուրբ Ստեփանոս, որ զքարկոծումն յանձն
առեր եւ յանմահից բնակարանն վերափոխեցար. աղաչեա զԱստուած շնորհել
մեզ զկեանս անվախճան»:

ՇԱՐԱԿՆՈՑ

նդհանրական Եկեղեցու ամենասիրված ու պանծալի սրբերից մեկի եւ Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջին մարտիրոսի՝ Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի հիշատակն ամեն տարի նշվում է դեկտեմբերի 25-ին: Այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարեւորագույն տոներից է, քանզի այդ օրը կատարվում է սարկավագական ձեռնադրություն:

Սուրբ Ստեփանոս Նախավկան Քրիստոսի համար նահատակված առաջին անձն է, որ հաստատակամ, հանուն Քրիստոսի խոսքի, թե՝ «երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետեւ նրանցն է երկնի արքայությունը» (Մատթ. Ե 10), ինքնակամ գնաց նահատակության՝ ընդունելով մարտիրոսի պսակը: «Ստեփանոսը՝ շնորհներով եւ զորությամբ լցված մի մարդ, ժողովրդի մեջ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում» (Գործք Զ 8): Բնականաբար, մաքրակենցաղությամբ, ծառայասիրությամբ, անսակարկ նվիրումով եւ, ի վերջո, իր մարտիրոսությամբ դարձավ Քրիստոսի բարի նահատակը՝ փոխադրվելով անմահների բնակարան:

Ուրեմն՝ զինվենք աստվածային զորությամբ, դիմակայենք այս կյանքի դժվարությունները եւ արժանանանք երկնային անթառամ պսակի: Ըստ Տիրոջ խոսքի՝ սիրենք մեր թշնամիներին, օրհնենք մեզ անիծողներին, բարություն անենք մեզ ատողներին եւ աղոթենք նրանց համար, ովքեր չարչարում են մեզ եւ հալածում, որպեսզի որդիները լինենք երկնային Հոր, որ եկնքում է: Չէ՞ որ Ստեփանոսն էլ իր նահատակության ժամանակ, երբ թշնամիները քարկոծում էին իրեն, աչքերը վեր բարձրացրեց եւ խնդրեց Աստծուց, որ դա նրանց համար մեղք չհամարվի: Նա, ի սեր Քրիստոսի հեղած, իր թանկագին արյամբ, քանզի «նահատակների արյունը վեմն է Եկեղեցու» (Տերտուղիանոս), ավելի ամրապնդեց Եկեղեցու հիմքերը եւ անձնական օրինակով մյուսներին ցույց տվեց ավետարանական խոսքի ճշմարտությունը, որ է. «Երանի հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծո արքայությունը ձերն է» (Ղուկ. Զ 20): Կյանքում նա անտեսեց ժամանակավորն ու անցավորը եւ ձգտեց մշտամնա արժեքների՝ գանձեր դիզելով երկնքում:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Գմբեթավոր Ս. Ստեփանոս եկեղեցու սեւ սրբատաշ տուֆաքարերին նոր երանգներ էին խառնել սպիտակահեր ծառերն ու թփերը: Ներսում, ասես, շարունակվում էր գույների շքերթը՝ աղոթատունը զարդարող որմնանկարների տեսքով:

Այստեղ ուխտավորները ներկա գտնվեցին, Ս. Ստեփանոս Նախավկայի տոնի ուրախ առիթով, մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Մակար քհն. Գալամդարյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մանրամասնող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Ի լրումն օրվա խորհրդի՝ ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:

Վերջում ուխտավորներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ուխտագնացությունը նախաձեռնողներ Ժաննա Խաչատրյանին եւ Զարիկ Իգիթյանին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները