Եկեղեցիները մեր ինքնության վկայարաններն են, մեր մշակութային, ինքնության, գոյության սահմանները: Մենք եկեղեցիներով ենք գծել մեր սահմանները:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 11 (263), նոյեմբեր 2021 թ.  


 

       

«ՄԱՅՐ ՍՈՒՐԲ ԱՆԱՐԱՏ ԼՈՒՍՈՅՆ, ԶՔԵԶ ՄԵԾԱՑՈՒՑԱՆԵՄՔ»
ԸՆԾԱՅՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԵՐԻՑ ԱՄԱՑ Ի ՏԱՃԱՐՆ

«Խորհուրդ կենաց եւ մայր կենդանութեան եւ առագաստ հրափայլ ծագմամբ,
մայր եւ աղախին մեծացուցանեմք»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ստվածամայրը ծնվեց այնպիսի մի ժամանակահատվածում, երբ մարդկային մեղքերի անդունդը դառնում էր դժվարանցանելի՝ ի չիք դարձնելով հետդարձի ճանապարհը: Ժամանակի շատ ու շատ մտածողներ գրում են, թե միայն Աստծո գալուստը կարող է փրկել կործանման գնացող մարդկային ցեղը…

Սրբազան Ավանդությունը, Սուրբ Կույսի ծննդյան եւ կյանքի հետագա ընթացքի մասին իր վկայություններով, գալիս է համեմելու եւ լրացնելու, մեզ ժառանգութուն թողնված, Աստվածաշունչ Սուրբ Գրքի տողերը:

Տիրամայրը պսակն է բոլոր Սրբերի, մայրը եւ ծնողը բոլոր արդարների, թագուհին հրեշտակների եւ բոլոր մարդկանց: Նրա միջոցով կրկին տեսանելի եղավ Կենաց Ծառը տանող ճանապարհը: Նա միջնորդ դարձավ, որպեսզի կրկին բացվեն դրախտի դռները, եւ արդարները վարձահատույց լինեն Տիրոջ կողմից: Աստվածամայրն է ամենամեծ բարեխոսը Միածին իր Որդու առջեւ՝ մեր մեղքերի քավության համար:

Աստվածընտիր Կույս Մարիամը (նշանակում է «հույս» եւ «տիրուհի»), որ դարձավ մարդկության հրեշտակատիպ Աստվածամայրը, ըստ Գրիգոր Նարեկացու, է «հրեշտակ ի մարդկանէ, մարմնատեսիլ քերովբէ»: Տիրոջ խոստման համաձայն՝ առաջացած տարիքում ամուլ Աննան՝ Հովակիմի կինը, ծնեց ամենօրհնյալ Սրբուհուն՝ Մարիամին, որով նրանից վերցվեց անզավակ լինելու նախատինքը: Երբ Ս. Կույսը երեք տարեկան դարձավ, ծնողները, ըստ տրված ուխտի, իրենց դստերը նվիրեցին Աստծո տաճարին, ուր Զաքարիա քահանայապետը, գիրկն առնելով մանկանը, օրհներգեց ու գոհունակություն մատուցեց Տիրոջը: Ծնողները, քահանաների պատվերով, նրան դարձյալ տուն բերեցին եւ մեծացրին իբրեւ ավանդ Աստծուն՝ մինչեւ յոթը տարեկան դառնալը: Այնուհետու ամբողջովին նվիրեցին Տիրոջ Տաճարին, ուր Սուրբ Կույսը, Աննա մարգարեուհու հսկողությամբ, սպասավորություն էր անում եւ բեհեզ ու ծիրանի էր մանում:

Հենց այս ընծայմամբ Տաճարում մնալով՝ Ս. Կույսը հետագայում դարձավ «Բանի տաճար» եւ ոսկյա այն Սափորը, որն իր մեջ կրեց կենաց Մանանան, որով «կերակրեց» ապերախտ Իսրայելին ու համայն մարդկությանը՝ դառնալով «Լույս Լուսոյ մայր եւ Կենարար Բանին բնակարան»: Ընծայման այդ օրից արտափայլեց նրա ընտրությունն Աստվածամայրության համար, քանզի, յոթը տարի սրբությամբ մնալով Տաճարում, նա դարձավ ոչ միայն Աստվածընկալ, այլեւ Աստվածածին: Իզուր չէ, որ Շարակնոցում այսպես է գովերգվում Տիրամայրը. «Անկեզ մորենի եւ տաճար ընդհանուր լուսոյն, անարատ եւ անխախտելի կուսութիւն, մայր եւ աղախին մեծացուցանեմք»:

Արդ, մեր Սուրբ Հայրերի օրինակով ու հետեւությամբ, խնդրենք այնքան սիրելի Աստվածամոր բարեխոսությունը, որպեսզի, նրա միջնորդությամբ, իր Միածին Որդուց եւ մեր Փրկչից շնորհվեն մեզ Սուրբ Հոգու պարգեւները, որպեսզի կարողանանք որդիաբար եւ խոնարհությամբ ծառայել Նրան՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Նոյեմբերի 21-ին՝ «Ընծայումն Ս. Աստվածածնի երից ամաց ի տաճարն» տոնի ուրախ առիթով, Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչ էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները