Մեր հավատքն անցել է հրի եւ սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգեւել մեզ, որովհետեւ մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 10 (262), հոկտեմբեր 2021 թ.  


 

       

Լրահոսից

9 հոկտեմբերի - Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

10 հոկտեմբերի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

16 հոկտեմբերի - Սրբոց Ավետարանչացն Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Հովհաննու: Սուրբ Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

17 հոկտեմբերի - Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

24 հոկտեմբերի - Գյուտ Սուրբ Խաչի: Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

31 հոկտեմբերի - Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր Մեր»-ից առաջ, Սուրբգրային ընթերցվածը հանգամանալից մեկնող, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները