Մեր հավատքն անցել է հրի եւ սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգեւել մեզ, որովհետեւ մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 10 (262), հոկտեմբեր 2021 թ.  


 

       

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

րթական «Խաչմերուկ» խորհրդատվական կենտրոնում շարունակվում են թվխածքների պատրաստման եւ տորթերի ձեւավորման դասընթացները:

Մարինեն դասընթացի մասնակից է, մասնագիտությամբ՝ հոգեբան: Նա պատմում է, որ իր մասնագիտությամբ աշխատանք շատ է փնտրել, բայց չի գտել: Հետո լսելով կենտրոնի դասընթացների մասին՝ որոշել է մասնակցել: Ըստ Մարինեի՝ սա նոր ճանապարհ էր իր համար. «Ես դասընթացների շնորհիվ է՛լ ավելի ոգեշնչվեցի: Մտադիր եմ հետագայում ստեղծել իմ սեփականը եւ սիրելի աշխատանքով գումար վաստակել»:

Մարինեն ունի հաջողություններ ու ժպիտով հավելում է. «Երբ նոր էի եկել ու նոր էի ծանոթանում բաղադրատոմսերին, մեր դասընթացավարին հարցնում էի թվխածքների արժեքը, ինքս ինձ մտածում՝ արդյո՞ք կգնեն այս գնով, արդյո՞ք կկարողանամ վաճառել: Իսկ հիմա, երբ ինքս եմ պատրաստում, հասկանում եմ՝ որքան դժվար է եւ որքան սեր ու հոգի է աշխատանքը պահանջում: Այժմ վստահաբար կարող եմ ասել՝ իհարկե, արժե ու շատ ավելին արժե»:

Մարինեի վարակիչ ժպիտն անսահման դրական էներգիա է փոխանցում մյուս մասնակիցներին, իսկ նրա պատրաստած «միկադո»-ն չափազանց համեղ է:

«Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոնը շարունակում է նոր դռներ բացել բոլոր նրանց առջեւ, ովքեր ձգտում են կրթվել և ձեռք բերել նոր մասնագիտություններ:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները