Մեր հավատքն անցել է հրի եւ սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգեւել մեզ, որովհետեւ մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 10 (262), հոկտեմբեր 2021 թ.  


 

       

ՄԿՆԻԿՆ ՈՒ ԹԱԿԱՐԴԸ

ի օր մկնիկը լսեց, թե ինչպես են ագարակատերն ու իր կինը խոսում տանը թակարդ դնելու մասին: Նա վախեցած վազեց բակ ու գոռաց. «Տանը թակարդ են դնում. դա սարսափելի է»:

Հավը քթի տակ քմծիծաղ տվեց եւ ասաց.

- Ես հասկանում եմ Ձեր անհանգստությունը, ընկեր Մուկ, բայց թակարդը ինձ ոչ մի կերպ չի անհանգստացնում, ես հո չեմ կարող դրա մեջ ընկնել:

Մկնիկը վազեց խոզի մոտ: Խոզը, լսելով նրան, հանգիստ ասաց.

- Ես ներողություն եմ խնդրում, բայց դա իմ գործը չէ: Ես կարող եմ միայն աղոթել Ձեզ համար:

Այնուհետեւ մկնիկը վազեց կովի մոտ եւ ասաց.

- Այս չար մարդիկ տանը թակարդ են դրել:

Կովը պատասխանեց.

- Ես, իհարկե, ցավում եմ Ձեզ համար, ընկեր Մուկ, բայց դա Ձեր խնդիրն է եւ ինձ բոլորովին չի վերաբերում: Ես այնքան մեծ եմ, որ ոչ մի թակարդ ինձ համար սարսափելի չէ:

Հիասթափված մկնիկը վերադարձավ տուն՝ փորձելով այսուհետ քայլել շատ ավելի զգույշ: Հենց այդ գիշեր ուժեղ ձայն լսվեց. թակարդն էր: Ագարակատիրոջ կինը վազեց տեսնելու բռնված մկանը: Մթության մեջ նա չտեսավ, որ դա մուկ չէր, այլ թունավոր օձ, որի պոչն ընկել էր թակարդը: Օձը կծեց ագարակատիրոջ կնոջը: Ագարակատերը տարավ նրան հիվանդանոց: Բժիշկներն արեցին այն ամենը, ինչ կարող էին, եւ նրանք վերադարձան տուն:

Առավոտյան կինը դեռ շատ թույլ էր: Իսկ ինչպե՞ս են ապաքինում ծանր հիվանդներին: Իհարկե հավի արգանակով: Հավին մորթեցին ու արգանակ պատրաստեցին տիկնոջ համար: Բայց խեղճ կինը շարունակում էր հիվանդ մնալ, եւ ընկերներն ու բարեկամները եկան, որ նրա մոտ մնան ամբողջ շաբաթներով: Որպեսզի կերակրի բոլոր հյուրերին, ագարակատերը մորթեց նաեւ խոզին: Ցավոք ագարակատիրոջ կինն այդպես էլ չապաքինվեց եւ մի քանի օր անց մահացավ: Նրա թաղմանը շատ մարդիկ եկան, եւ ագարակատերն ստիպված էր մորթել նաեւ կովին:

Մկնիկը պատի անցքից մեծ տխրությամբ դիտում էր, թե ինչպես մեկը մյուսի հետեւից գնում էին նրանք, ովքեր ասում էին, թե թակարդն իրենց չի վերաբերում:

Ուրեմն հաջորդ անգամ, երբ լսեք, որ ինչ-որ մեկը վատ դրության մեջ է եւ մտքում ինքներդ ձեզ ասեք, որ դա ձեզ չի վերաբերում, հիշեք այս առակի մասին:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները