Մեր հավատքն անցել է հրի եւ սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգեւել մեզ, որովհետեւ մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 10 (262), հոկտեմբեր 2021 թ.  


 

       

«ՄԵՆԱԿ ԻՐԵՆ ԲՆՈՐՈՇ ԽՆԴԱԼՈՒ ՀՈՏԻ ՄԵՋ ԿԿԼՈՐԱՆԱՆ
ԻՐ ՊՈԼՈԶ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԿԱՅԱՑԱՎ «ՄԱՅԼԻՑ ՄԱՅԼԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

յանքը գյումրեցի արձակագիր Լիլիթին Արցախ տարավ յոթը տարի առաջ: Շուշիի թատրոնի կողմից աշխատանքի առաջարկն ստանալուն պես վայրկյան անգամ չէր կորցրել, տեղափոխվել էր հայոց բերդաքաղաք: Հենց Շուշիում ապրած տարիներին էլ գրեց հայրենի քաղաքի՝ Գյումրու մասին:

Լիլիթն Արցախ գնաց սեփական կամքով ու սրտի թելադրանքով: Պատերազամը, սակայն, նրան կրկին Գյումրի ուղեկցեց: Շուշին այսօր հայերի վերահսկողության ներքո չէ, սակայն այնտեղ ծնված «Մայլից մայլա» գիրքը Լիլիթը կարողացավ դնել ընթեցողի սեղանին:

«Լեննագանի հոտն ուրիշ է: Ամեն մայլա մտնելով՝ կզգաս, թե ըդտեղ ինչ արհեստավոր կապրի: Լեննագանիս հոտն էլ հիշողություն ունի. շերտ-շերտ իրար վրա շարված՝ մեզի կպատմե, թե ինչ է ապրել քաղաքը. թոզի, մանած բրդի, ցեխ ու չամուռի, մատղաշ ծառի ճյուղի, թազա թխած հացի, նոր պոկած խոտի, լվացած ասֆալտի ու մենակ իրան բնորոշ խնդալու հոտի մեջ կկլորնան իրա պոլոզ պատմությունները»: Սա «Մայլից մայլա» գրքից մի փոքրիկ հատված է:

Լիլիթ Մկրտչյանը Գյումրու մասին այս պատմվածքների ժողովածուն գրեց ու ավարտեց Շուշիում, շնորհանդեսն էլ էր այնտեղ կայանալու: Պատերազմը, սակայն, այլ ուղով տարավ Լիլիթին էլ, նրա ստեղծագործական միտքն էլ, գիրքն էլ:

«Մայլից մայլա» գրքի շնորհանդեսը կայացավ Գյումրիում՝ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում: Լիլիթը կենտրոնի համար անծանոթ մեկը չէր: Դեռ 2014-ին էր այստեղ հյուրընկալվել Շուշիի պետական տիկնիկային թատրոնի հետ. «Երեք խոզուկներ»-ն էին ներկայացնում:

Երկրորդ այցը եղավ 44-օրյա պատերազմից հետո: Շուշիում կորցնելով տունն ու աշխատանքը՝ Լիլիթը վերադարձել էր Գյումրի եւ քայլերն ուղղել իրեն ծանոթ հաստատություններ:

«Լիլիթը մեզ մոտ դասընթացի էր մասնակցում, եւ շատ պատահական իմացա, որ գիրքն արդեն ավարտուն տեսքի է ու պետք է Շուշիում շնորհանդեսը կայացած լիներ: Առաջարկեցի, որ հենց սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպենք իր համար այդ կարեւոր միջոցառումը: Համաձայնեց: Նաեւ մի խորհրդանշական ակնարկ եմ ուզում անել: Մեր կենտրոնի շենքը Գյումրու նախկին բաղնիքի շենքն է: Լիլիթն իր գրքում այս բաղնիքի մասին եւս պատմում է: Դա էլ էր մի առիթ, որ շնորհանդեսն այստեղ անեինք ու հյուրեր ընդունեինք»,- ասաց Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի կառավարիչ Կարինե Գյադուկյանը:

«Գիրքը ներառում է երկու հատված՝ «Մայլից մայլա» եւ «10.950 օր երկրաշարժ»: Մեր պատմությունն է, մեր ապրածն է: Ոչ մի չափազանցություն չկա: Բայց շատերը զուտ հումորն են հասկանում, ցավը չեն նկատում: Երեւի պիտի ապրած, անցած լիեն, որ հասկանանե»- նկատում է Լիլիթը:

Գյումրվա բարբառով գրված պատմությունները շատերն ամբողջովին չեն ընկալում, իմաստ կա, որ չեն կարողանում հասկանալ, Գյումրու հանգն ու երանգը որսալ: Բայց Լիբանանում լավ են հասկանում Լիլիթի լեզուն: Այս մասին վկայում է շնորհանդեսին ներկա Լիբանանի պետական կոնսերվատորիայի դասախոս, Շուշիի պատվավոր քաղաքացի, Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Զաքար Քեշիշյանը:

«Լիլիթին ծանոթ եմ իբրեւ շուշեցի դարձած գյումրեցու, Գյումրիի դեսպանը Շուշիում»,- կարճ իր եւ Լիլիթի ծանոթությունն է ձեւակերպում: Ապա շարունակում է. «Նրա առաջին գրքի շնորհանդեսը մենք կազմակերպել ենք Լիբանանում, եւ ուրախ եմ, որ երկրորդին ներկա եղա: Բարձր եմ գնահատում նրա՝ կոլորիտով լի հուշագրությունները, մանավանդ որ գրված է գյումրվա բարբառով: Այս բարբառը շատ մոտ է արեւմտահայերենին: Թերեւս դա իր դրական ազդակն ունեցավ, որ մտավորականները կարողանան քիչ թե շատ ընկալել:

Սփյուռքը ընկալեց, ժաշքից տեսարան կար, դրանից հետո բաղնիքի մասին է պատմվում կամ պատից կախված տեր բաբայի նկարի: Այն բոլոր սփյուռքահայերը, ովքեր այդ օրերին հետեւել են ե՛ւ արցախյան շարժմանը, ե՛ւ Գյումրիի վիճակին, պիտի հոգու կանչով կարողանան ճախրել եւ ընկալել»,- ասում է Զաքարը:

Գիրքը ձեւավորել է Աշոտ Հակոբյանը: Ասում է՝ պարքտի պես բան էր, երկրաշարժը տեսնել, ապրելուց հետո ցանկացել է ինքն էլ իր լուման ունենալ: «Եթե էդ ամեն ինչի միջով չանցած մեկն ուզենար անել, չէր ստացվի»,-վստահ է Աշոտը:

Շնորհանդեսին ներկա արվեստագետները եւս գիրքն արժեքավոր են համարում՝ Գյումրու կենսագրության մի մասնիկը:

ՍԱՄՍՈՆ ՄԱՏԻՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները