Մեր հավատքն անցել է հրի եւ սրի միջով: Մեր հավատքը մշտապես հաղթություն է պարգեւել մեզ, որովհետեւ մենք հավատացել ենք Ավետարանի խոսքի ճշմարտությանը` թե «որ հաւատասցէ իսպառ, նա կեցցէ»:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 10 (262), հոկտեմբեր 2021 թ.  


 

       

ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՐԻՆԵՐԻ
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

յս տողերը հիմա չէին գրվի, եթե, հանգամանքների բերումով, չհանդիպեի մեր մշտարթուն բարեկամներին: Առիթը, Շիրակի թեմի Եղնաջուր գյուղի հարակից ռուսական սահմանապահ ուղեկալում տեղադրվելիք, բարեկամության խաչի օծումն էր:

Հոկտեմբերի 1-ին այդ առիթով մեծաթիվ հյուրեր էին ներկա սահմանապահ ուղեկալում: Հանդիսավոր արարողակարգն սկսվեց խաչի բարձրացմամբ, որին մասնակցեց նաեւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Այնուհետեւ, ձեռամբ հանդիսակատար Քահանա Հոր, կատարվեց նորոգ տեղադրյալ խաչի սրբալույս Մյուռոնով օծման արարողակարգը:

Սահմանապահ այս ուղեկալի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապը դրված է ամուր հիմքերի վրա: Տարիներ առաջ էր, երբ առաջին անգամ ուղեկալի ավագ Արթուր Ամիրյանի մեքենան կանգ առավ, Եղնաջուր գյուղում գործող, Շիրակի թեմի «Վերադարձ դեպի բնություն» ճամբարի մոտ: Ներս մտնելու թույլտվություն ստանալով՝ ավագը ծանոթացավ ճամբարի ղեկավարության հետ եւ տեղեկացավ ճամբարականների առօրյային: Հենց այդ օրվանից էլ հիմք դրվեց բարի մի գործի՝ ճամբար-ուղեկալ բարեկամության:

Հինգ տարուց ավել՝ ամեն տարի շարունակվում են այցելություները ճամբար, սահմանապահների նախաձեռնությամբ կազմակերպվում են ռազմահայրենասիրական դասեր, որոնք ուղեկցվում են պրակտիկ պարապմունքներով: Դասերի ժամանակ երեխները շատ տեսական գիտելիքներ են ձեռք բերում, ծանոթանում հայրենիքի սահմաններին, մոտիկից տեսնում հայ-թուրքական սահմանը, մասնակցում զենքի քանդման եւ հավաքման պարապմունքներին:

Այս անցնող տարիների ընթացքում ճամբար են այցելել սահմանապահ ուղեկալի բոլոր ղեկավարները: Սահմանապահները երեխաների հետ անցկացնում են նաեւ ֆուտբոլի, վոլեյբոլի մրցումներ եւ, մեծ եղբոր բարեհոգությամբ, միշտ թույլ տալիս, որ հաղթեն փոքրերը: Շատ հաճախ կազմկերպվում են մշակութային փոքրիկ երեկոներ, որոնց ընթացքում միասին երգում են հայրենասիրական ու ազգագրական երգեր, իսկ ճամբարականները պարում ու ասմունքում են հարազատ հյուրերի համար: Ապա, սահմանապահների իսկ կողմից ավանդության վերածված, հյուրասիրության ընթացքում բոլորը ճաշակում են քաղցրավենիք ու պաղպաղակ, որոնք միշտ իրենց հետ բերում են սիրված բարեկամները: Այս կապն է՛լ ավելի ամրապնդվեց հոգեւոր առումով, երբ ամենամյա մկրտության կնքահայրը լինելու ցանկություն հայտնեց ուղեկալ սահմանապաներից մեկը:

Դժվար է բառերով նկարագրել այն հոգատարությունն ու պաշտպանվածությունը, որ զգում ես ուղեկալի ամենաավագից մինչեւ շարքային զինվորի կողմից: Ամեն անգամ, երբ ինձ հարցնում են, թե վտանգավոր չէ՞ երեխաներին տանել ճամբար, որ գտնվում է սահմանին, ես վստահ ու համոզված պտասխանում եմ՝ դա ամենաապահով վայրն է, քանի որ այնտեղ ծառայություն են իրականացնում իրենց գործին նվիրյալ մարդիկ:

Ճամբարականները միշտ փոխարինում են միմյանց, սակայն բարեկամությունը գնալով ավելի ու ավելի խոր արմատներ է գցում՝ իր պատմության գրված ու, ինչու չէ նաեւ գրվելիք, էջերը զարդարելով նորանոր անմոռանալի իրադարձություններով:

Շնորհակալություն ձեզ, մեր լավ բարեկամներ, հոգատարության ու ջերմության համար:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները