Պետք է յուրաքանչյուր ոք ձգտի ապրել առանց մեղսագործության ոչ նրա համար, որ կպատժվի, այլ որովհետեւ Աստված դա չի կամենում. մեղքն Աստծո կամքին հակառակ է:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 9 (261), սեպտեմբեր 2021 թ.  


 

       

Լրահոսից

5 սեպտեմբերի - Բարեկենդան Ս. Խաչի պահոց: Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Նույն օրն Առաջնորդ Սրբազանը եղավ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

8 սեպտեմբերի - Տոն Ծննդյան Սրբուհվո Կուսին Մարիամու: Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Արմավիրի Ս. Նշան եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Գեւորգ քհն. Կրտիկաշյանը:

12 սեպտեմբերի - Խաչվերաց: Ս. Նշան եկեղեցում, տոնի ուրախ առիթով, ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Եզնիկ քհն. Գալստյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

13 սեպտեմբերի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի:

19 սեպտեմբերի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն այցելեց Ս. Մինաս եկեղեցի, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

26 սեպտեմբերի - Տոն Վարագա Սուրբ Խաչի: Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգեհույզ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Նույն օրը Սուրբ Նշան եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ հանգամանալից քարոզ խոսեց Տ. Նշան քհն. Պանֆյորովը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները