Պետք է յուրաքանչյուր ոք ձգտի ապրել առանց մեղսագործության ոչ նրա համար, որ կպատժվի, այլ որովհետեւ Աստված դա չի կամենում. մեղքն Աստծո կամքին
հակառակ է:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 9 (261), սեպտեմբեր 2021 թ.  


 

       

ԱՆՀԱՎԱՏ ՄԱՐԴԸ

ստծուն չհավատացող մի մարդ զբոսնում էր անդունդի եզրով: Հանկարծ նա սայթաքեց ու վայր ընկավ: Ընկնելու ընթացքում նրան հաջողվեց բռնվել փոքր ծառի ճյուղից, որն աճել էր ժայռի խոռոչում: Ճյուղից կախված եւ օրորվելով սառը քամուց՝ նա հասկացավ իր անելանելի վիճակը, քանի որ անդնդի հատակին մամռակալած գլաքարերն էին, իսկ վեր բարձրանալու հնարավորություն չկար: Ճյուղից բռնած նրա ձեռքերն աստիճանաբար թուլանում էին, եւ նա սարսափած մտածում էր, որ շուտով ջախջախվելու է գլաքարերի վրա:

- Այժմ միայն Աստված կարող է ինձ փրկել,- որոշեց նա:- Ես երբեք Աստծուն չեմ հավատացել, բայց հավանաբար սխալվել եմ: Ի՞նչ եմ կորցնելու, եթե դիմեմ Նրա օգնությանը:

Եվ նա աղիողորմ կանչեց.

- Աստվա՛ծ, եթե Դու գոյություն ունես, փրկի՛ր ինձ, եւ ես կհավատամ Քեզ:

Սակայն պատասխան չկար, Աստված լուռ էր: Նա նորից կանչեց.

- Խնդրո՜ւմ եմ Աստվա՛ծ: Ես երբեք չեմ հավատացել Քեզ, բայց եթե Դու ինձ հիմա փրկես, ես այս պահից իսկ կհավատամ ու կերկրպագեմ Քեզ:

- Ո՛չ, չես հավատա,- հանկարծ ամպերից հնչեց Բարձրյալի ահեղ ձայնը:

Մարդն այնպես զարմացավ, որ քիչ էր մնում բաց թողներ ճյուղը:

- Խնդրում եմ Աստվա՛ծ,- հազիվհազ շարունակեց մարդը,- Դու սխալվում ես: Իրականում ես մտածում եմ, որ կհավատամ Քեզ:

- Ո՛չ, չես հավատա, -կրկին որոտաց Աստծո ձայնը:

Մարդն աղաչում, պաղատում ու համոզում էր Ամենակալին: Վերջապես Աստված ասաց.

- Լավ, Ես կփրկեմ քեզ, բայց դրա համար դու պետք է բաց թողնես ճյուղը:

- Ի՞նչ, բաց թողնել ճյո՞ւղը: Կարծում ես՝ ես խելագա՞ր եմ,- ապշահար բացականչեց մարդը եւ ավելի ամուր կառչեց ճյուղից:

Այսինքն՝ նա ոչ միայն չվստահեց Աստծուն, այլեւ չհավատաց:

Աստված Ամենակարող է եւ Ամենագետ: Նրան ոչ ոք համոզել ու, առավել եւս, խաբել չի կարող, քանզի Նա է մեր Արարիչը եւ շատ լավ է կարդում մեր մտքերն ու հոգին: Ապրենք հնարավորինս մաքուր կյանքով՝ մեր հոգիներում անթեղելով Տիրոջ հանդեպ սերն ու երկյուղը եւ հատկապես հավատը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները