Հայե՛ր, արթնացե՛ք... Ազատութեան ու անկախութեան կանչը մեր բազմադարեան պատմութեան հրամայականն է, մեր ազգի գիտակցութեան թելադրանքն է,
մեր ապագայ գոյատեւման երաշխիքն է:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 7 (259), հուլիս 2021 թ.  


 

       

Լրահոսից

4 հուլիսի - Բարեկենդան Վարդավառի պահոց: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, Սուրբգրային ընթերցվածը մանրամասնող քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

11 հուլիսի - Վարդավառ: Տոնի ուրախ առիթով Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հավարտ սրբազան արարողության կատարվեց անդաստանի կարգ:

12 հուլիսի - Հիշատակ մեռելոց: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի:

17 հուլիսի - Սուրբ Թադեոս Առաքյալի եւ Սանդուխտ կույսի տոնի առիթով Ս. Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի:

18 հուլիսի - Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

25 հուլիսի - Սուրբ Յոթվերք եկեղեցում՝ ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները