Հայե՛ր, արթնացե՛ք... Ազատութեան ու անկախութեան կանչը մեր բազմադարեան պատմութեան հրամայականն է, մեր ազգի գիտակցութեան թելադրանքն է,
մեր ապագայ գոյատեւման երաշխիքն է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 7 (259), հուլիս 2021 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ԱՌԱԿ ՊԱՀԱԿԻ ԵՎ MICROSOFT-Ի ՄԱՍԻՆ

ի մարդ հարցազրույցի է գնում՝ աշխատանքի ընդունվելու ցանկությամբ: Կադրերի բաժնում նրան հարցեր են տալիս, իսկ հարցազրույցի վերջում խնդրում, որ էլեկտրոնային հասցե թողնի՝ կապ պահպանելու համար:

- Ի՞նչ էլեկտրոնային հասցե,- զարմանում է տղամարդը,- ես համակարգիչ չունեմ:

- Այդ դեպքում մենք չենք կարող ձեզ աշխատանքի ընդունել: Դուք վիրտուալ առումով գոյություն չունեք,-պատասխանում են նրան:

Տղամարդը մի փոքր նեղսրտում է… Նայում է` գրպանում ընդամենը 10 դոլլար է: Ի՞նչ անի: Նա գնում է շուկա, գնում մի կիլոգրամ խնձոր ու սկսում շրջել տներով եւ խնձոր առաջարկել: Մի քանի ժամ անց նրան հաջողվում է կրկնապատկել իր կապիտալը: Հետո նա էլի է խնձոր գնում ու նորից հաջողությամբ վաճառում այն:

Այդ օրը նա աշխատում է 100 դոլլար ու հասկանում, որ նման եկամտով կարելի է ապրել:

Ամեն առավոտ գնում է շուկա, խնձոր գնում ու տներով շրջելով վաճառում: Այդպես որոշ ժամանակ անց նա մեքենա է գնում, խնձոր առաքող ընկերություն բացում, իսկ մի քանի տարի անց արդեն մթերային խանութների ցանց է ստեղծում:

Եվ ահա, շատ տարիներ անց, նա որոշում է ապահովագրել իր ու իր մտերիմների կյանքը: Արդեն մեծահարուստ տղամարդը խորհրդակցում է ապահովագրական գործակալի հետ, իսկ վերջինս հրաժեշտից առաջ խնդրում է նրան էլեկտրոնային փոստի հասցե թողնել, ինչին գործարարը, ինչպես եւ տարիներ առաջ, պատասխանում է.

- Չունեմ ես էլեկտրոնային հասցե եւ համակարգիչ էլ չունեմ, դրանք ինձ ուղղակի պետք չեն:

- Չի կարող պատահել,- զարմանում է գործակալը,- Դուք հարուստ եք, մեծ բիզնեսի տեր ու անգամ էլեկտրոնային հասցե չունե՞ք: Միայն մտածեք, թե ինչ բարձունքների կկարողանայիք հասնել, եւ ով կդառնայիք, եթե էլէկտրոնային հասցե ունենայիք:

- Այո, ես Microsoft-ի պահակը կլինեի,- պատասխանում է գործարարը եւ հեռանում:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները