Զգո՜յշ, զգո՜յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռանաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն
ինչ սուրբ է, այստեղ
ամէն ինչ
յաւիտենական է:

 
 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 6 (258), հունիս 2021 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

իրելի՛ շրջանավարտներ.

Շնորհավորում ենք ձեզ՝ դպրոցն ավարտելու եւ նոր կյանք մուտք գործելու ուրախ առիթով: Փոքր-ինչ անսովոր պայմաններում է ձեր սերունդը հրաժեշտ տալիս, հարազատ օջախ դարձած, կրթական հաստատություններին, էլ չասենք, որ նախորդ շրջանավարտներն ընդհանրապես չունեցան վերջին զանգի հանդիսություն: Ասում ենք անսովոր՝ չասելու համար ծանր ու դժվարին, քանզի երկրին հասած սոսկալի աղետները՝ համավարակը, մեզ պարտադրված պատերազմը, հայրենիքի մի մասի կորուստն ու առ այսօր, մեր աչքերի առջեւ, դեռ մեծացող Եռաբլուրը, որդեկորույս մայրերի աղոթքի մրմունջները մեզ ոչ միայն ուրախառիթ հնարավորությունից են զրկել, այլեւ ստիպում են խորհել առավել նվիրական հարցերի շուրջ:

Ինչեւէ. հնչել է վերջին զանգը, եւ մենք, ավանդույթի ուժով, ձեր՝ դաժան փորձությունների ականատես եղած սերնդին, մաղթում ենք ամենաառաջնայինը, որ է խաղաղությունը: Անուշտ դպրոցական ուսումնառության տարիներն իրենց խորը կնիքն են թողել ձեզանից յուրաքանչյուրի սրտում, ինչը, որպես մի գեղեցիկ հուշ, տանելու եք ձեզ հետ` ուր էլ կյանքն առաջնորդի: Ձեզանից ոմանք շարունակելու են իրենց կրթությունը, մյուսները մասնագիտություն են ձեռք բերելու: Սակայն, անկախ կյանքի հրամցրած անակնկալներից, ձգտեք լավագույնին, քանզի, ձեր ուսուցիչների անմնացորդ ու նվիրյալ ջանքերի շնորհիվ, կարող եք արդյունավորել ձեր հետագա ընթացքը:

Դեպի մեծ կյանք քայլ անելուց առաջ արժեւորեք, դպրոցի եւ ուսուցիչների կողմից, ձեզ տրվածը եւ գործադրեք այն՝ ի շահ մեր չարչարյալ ու բզկտված հայրենիքի եւ ձեր հավատի օրրանի՝ Հայոց Սուրբ Եկեղեցու, նաեւ անշեջ պահեք ձեզ փոխանցված գիտության ջահը: Համարձակ ու անսխալ քայլեք ձեր իղձերի ճանապարհով: Հավատարիմ մնացեք ձեր երազանքներին, եւ թող ձեր հետագա ճանապարհը լինի բարությամբ ու տեսիլքներով, հարազատ Եկեղեցու ու մայր Հայրենիքի նկատմամբ անմացորդ սիրով լի:

Թող Ամենակարող Տերը պահի ու պահպանի Ձեզ Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո եւ պարգեւի երջանկություն, երկնառաք շնորհներ ու հաջողություններ:

Սիրով եւ օրհնությամբ՝

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները