Զգո՜յշ, զգո՜յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռանաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 6 (258), հունիս 2021 թ.  


 

       

Լրահոսից

5 հունիսի - Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնի ուրախ առիթով Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ձեռամբ Տ. Փավստոս քհն. Սարգսյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

6 հունիսի - Տոն Կաթողիկե Ս. Էջմիածնի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, կատարվեց Հայրապետական մաղթանք:

13 հունիսի - Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

19 հունիսի - Գյուտ նշխարաց: Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

20 հունիսի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

27 հունիսի - Գյուտ տփո Ս. Աստվածածնի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Նույն օրը թեմակալ Առաջնորդն այցելեց Շիրակավան եւ տեղի եկեղեցում մասնակցեց, Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի ձեռամբ մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագին:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները