Զգո՜յշ, զգո՜յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռանաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 6 (258), հունիս 2021 թ.  


 

       

ԹԶՈՒԿԸ ԵՎ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ԴՌՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ

սում են, թե մի մարդ կլինիկական մահ է ապրում ու հայտնվում է մեծ ու լուսավոր քաղաքի հրապարակում, ուր ամենուր թզուկներ էին:

Հանկարծ նա երկնքում նկատում է Աստծո հրեշտակին ու հարցնում.

- Այս ո՞ւր եմ ընկել, եւ ովքե՞ր են այս թզուկները:

Հրեշտակը պատասխանում է.

- Դու հանդերձյալ աշխարհում ես, իսկ այս թզուկներն այն մարդիկ են, ովքեր երկրային կյանքում իրենց հոգեւոր էության մեջ մանուկ են մնացել եւ կատարյալ հոգեւոր հասակի չեն հասել…

Ապա մարդը տեսնում է, որ թզուկների մի մեծ բազմություն հավաքվել է բարձր պատվանդանի մոտ, որի վրա բանալիներ են դրված եւ փորձում են ցատկել ու բանալիները վերցնել, բայց չի ստացվում…

Նա կրկին հարցնում է հրեշտակին.

- Այդ ի՞նչ բանալիներ են, որ այս թզուկ մարդիկ չեն կարողանում պատվանդանի վրայից վերցնել:

Հրեշտակը պատասխանում է.

- Դրանք երկնքի արքայության դռների բանալիներն են, թզուկները ցատկում են, որպեսզի վերցնեն եւ կարողանան մտնել երկնքի արքայություն:

Մարդը, ինքնագոհ ու վստահ, մոտենում է պատվանդանին եւ նկատում, որ այն բավականին բարձր է: Ցատկում է, ձեռքը բանալուն չի հասնում, նորից է ցատկում, բայց ապարդյուն… Զարմացած նայում է շուրջբոլորը, թզուկներին, որոնցից մեկն ասում է.

- Ինչո՞ւ ես զարմացել, մի՞թե կարծում ես, որ քո թզուկ հասակով կարող ես ինձանից լավ ցատկել: Այս երկու հազար տարի է, ինչ ցատկում եմ, բայց ձեռքս բանալուն չի հասնում, էլ ուր մնաց, որ քո մեկ, երկու ցատկով կարողանաս բանալին վերցնել…

Իսկ մենք ձգտո՞ւմ ենք հոգեւոր կատարյալ հասակ ունենալ, թե պարզապես բավարարվում են քրիստոնյա կոչվելով… Ամեն քրիստոնյա պետք է ձգտի հոգեւոր թզուկ չմնալ եւ ամոթով չկանգնել երկնքի արքայության դռների առջեւ…

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները