Զգո՜յշ, զգո՜յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռանաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 6 (258), հունիս 2021 թ.  


 

       

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

խաների պաշտպանության օրվա առիթով Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժինը կազմակերպել էր տոնական ուրախ միջոցառում:

Մեկ օր առաջ՝ մայիսի 31-ին, եկեղեցում մեկտեղվել էին սաների մայրիկները, ովքեր ուսուցիչների հետ զբաղված էին փուչիկներով սրահի զարդարման եւ տոնախմբության կազմակերպչական աշխատաքներով:

Հունիսի 1-ին արդեն աշխուժություն էր տիրում բաժնի սրահում: Հավաքվել էին ծնողներ, հյուրեր: Հանդիսության սկզբում ներկաների համար հաշվետու ծրագրով ելույթ ունեցան Ս. Հակոբի մշակութային բաժնի պարի խմբակի սաները՝ պարուսույց Անահիտ Մելքոնյանի գլխավորությամբ: Ելույթից անմիջապես հետո սրահը լցվեց բազմաթիվ փուչիկներով, եւ բոլոր երեխաները հրավիրվեցին պարահրապարակ: Ուրախ տրամադրությունը, խինդն ու ծիծաղն տատիկ-պապիկներին, մայրիկ-հայրիկներին կտրել էին մերօրյա իրականությունից, ամենքը կարծես մանուկ էին դարձել եւ, փոքրիկների ուրախության հետ, վերապրում էին իրենց մանկությունը:

Սաներին միացել էին նաեւ Շիրակի թեմի «Հեքիաթ» ցերեկային խնամքի կենտրոնի փոքրիկները, ովքեր, սիրով ընդունելով Ս. Հակոբի մշակութային բաժնի սաների հրավերը, եկել էին միասին նշելու իրենց տոնը:

Երեխաների ուրախությունը կրկնապատկվեց, երբ ցերեկույթին ներկայացան Թեդի արջուկներն ու ծաղրածու Թութուշը՝ իրենց զվարճալի ծրագրով: Ուրախ տրամադրությունն ուղեկցում էր երեխաներին ցերեկույթի ողջ ընթացքում: Ներկա բոլոր փոքրիկներն ու մեծիկները հյուրասիրվեցին պաղպաղակով:

Միջոցառման կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում նորվեգացի բարերար Օլա Օստվեյտին՝ ցերեկույթի ֆինասական ծախսերը հոգալու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները