Զգո՜յշ, զգո՜յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռանաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 6 (258), հունիս 2021 թ.  


 

       

«Ի ՀԱՆԴԷՍ ՏՕՆԻ ՔՈ ՈՒՐԱԽԱՑԵԱԼ ՑՆԾԱՄՔ
ՀԱՅՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԱՊԵՏ…»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉՈՒՄ

«Հրաշագործ քո բանիւդ, եւ մեծ ողորմութեամբ, Ելեալ բժշկէր զհարուածեալն
ի դիւաբաշխ սաստիցն, Երկրպագուս առնելով զամենեսեան
Սուրբ Երրորդութեանդ Վասն որոյ բարեխօսութեամբ սորա, Փրկիչ,
Կեցո զմեզ այժմ եւ ի քո յահաւոր գալստեանն»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այոց երկրորդ Լուսավորիչ Գրիգորի աստվածաշնորհ գործունեության, համազգային մկրտության, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու իրողության հետ կապված տոներն առանձնակի նվիրականություն ունեն Հայ Եկեղեցու համար, որովհետեւ նրանց խորհրդով մեկ անգամ եւս զգալի են Աստծո ներկայությունը հայոց մեջ, Աստծո շնորհը հայ ժողովրդին եւ Բարձրյալի հանդեպ վերջինիս հավատի կենդանացնող ու փրկարար զորությունը:

Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը, Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս, Գրիգոր Ա Լուսավորչին, տեւական տանջանքների ենթարկելուց հետո, նետել է Արտաշատի արքունի բանտի մահվան դատապարտվածների գուբը, որ հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Թունավոր զեռունների հարեւանությամբ վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնաց գրեթե 14 տարի: Նրան կերակրում էր մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Սուրբն ազատվեց Վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակությունից ինն օր անց: Տրդատ թագավորը հիվանդացավ անբուժելի հիվանդությամբ: Նրա քույրը երազ տեսավ, համաձայն որի Տրդատին կարող էր բուժել միայն խոր վիրապում բանտարկված Գրիգորը: Մարդիկ կարծում էին, թե նա արդեն մահացել է, սակայն երազը, երեք անգամ կրկնվելով, ստիպեց վերջիններիս փորձել ու համոզվել՝ արդյո՞ք Գրիգորը ողջ է: Երբ բացեցին գուբը, տեսան, որ Լուսավորիչը ողջ է եւ դուրս բերեցին: Նա աղոթքով բժշկեց Տրդատ թագավորին եւ կազմակերպեց հայոց ամբողջական դարձը:

Երբ մարդու միտքը լուսավորված է Տիրոջ լույսով, եւ բաց են նրա հոգու աչքերը, ապա վիրապի խավարն ու առանձությունը նրան չեն վնասի ո՛չ մարմնապես եւ ո՛չ էլ հոգեպես, այլ, ընդհակառակը, կլցնեն Տիրոջ մշտամնա ներկայությամբ ու աղոթելու ջերմ մղումով: Մենք խավարի ժողովուրդ չենք, մենք լույսի ժողովուրդ ենք, այդ իսկ պատճառով Լուսավորիչ կոչեցինք նրան, ու այդ լույսն ամեն մեկիս հոգու մեջ է: Ամենքս մեր հավատին կառչած, մեր Եկեղեցուն փարված՝ չթողնենք, որ տկարանա նրա լույսի ճառագայթը մեր կյանքում, այլ ապրենք լի հավատքով: Հավատքը մեզ ուժ, համբերություն եւ տեսիլք է տալու, որպեսզի կարողանանք, մեր կյանքի այս դժվարին ու ծանր օրերին, լույս հավատքի ուժով դիմագրավել եւ հաղթել բոլոր տեսակի չարիքները, քանզի «այսօր, զիմանալի լուսոյն ծագողն ի խաւարի նստելոյս, զԳրիգորիոս Սուրբ Հայրապետն եկայք վերապատուեսցուք» (Շարական):

Հունիսի 5-ին վերստին համահունչ ղողանջեցին աղոթարանների զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով, Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնի ուրախ առիթով մատուցվելիք, Սուրբ եւ անմահ Պատարագի սկիզբը: Սուրբ Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՄԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մեր հավատի հոր՝ Սուրբ Գրիգորի անունը կրող եկեղեցում ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՏԱԹԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները