Զգո՜յշ, զգո՜յշ անցեալը յիշեցէք եւ հեռուն նայեցէք: Մի՛ մոռանաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ, Հայաստանն է այստեղ: Այստեղ ամէն ինչ սուրբ է, այստեղ ամէն ինչ յաւիտենական է:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 6 (258), հունիս 2021 թ.  


 

       

ԷՋՄԻԱԾԻՆ, ԱՆԱՂԱՐՏ ԻՄ ՍԵՐ, ՀԱՎԱՏՔ ԻՄ ԼՈՒՍԵ...

«Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա. Ձայնք հնչեցին սանդարամետք
անդնդոց: Տեսեալ զլոյս մեծ Հայրապետին Գրիգորի,
Պատմէր ցնծութեամբ հավատացեալ արքային»:
ՇԱՐԱԿՆՈՑ

նձ մշտապես այնպես է թվում, թե Սուրբ Էջմիածնի մայր տաճարը, ոչ թե կառուցվել է հողի վրա, այլ անտես մի պարանով կախված է երկնքից եւ աշխարհի բոլոր ծագերում ապրող հայերի աչքերի առաջ է, իսկ նրա շողարձակ գմբեթը կանչող ղողանջներ է տարածում: Աստծո օրհնությունը, լուսահեղեղ Ս. Պատարագի ելեւէջներով, ներծծվում է մարդկանց արյան մեջ, նրանց հոգիներում սփռում գութ ու բարություն, Աստծո ճանապարհով ընթանալու պատգամներ:

Մայրավանքի ճեմուղիներով շրջելիս հոգուդ երկնային թավիշ խաղաղություն է իջնում: Զորավոր մի ուժ, ասես, մաքրում է մեղքի ու դառնության մրուրը, ընկղմվում ես անբացատրելի ու թեթեւ մի գգվանքի մեջ, լողում երանելի ու մխիթարիչ ծփանքների տարուբերումի վրա: Թվում է՝ Աստված քեզ Իր հայացքի մեջ առած, բարի ժպիտը դեմքին, քեզ հետ անձայն զրուցում է, քո մեջ արթնացնում հավատքի զորության, գթության ու սիրո, հավատարմության ու նվիրումի, կամեցողության ու բարեգործության, սուրբ պատվիրանների բոլոր խորհուրդները:

Կարծես, լուսապսակի մեջ ճերմակաթեւ հրեշտակները քեզ ներշնչանքի սխրագորով թրթիռներ են ընծայում: Ապրում ես այն զգացողությունը, թե մեսրոպյան գիրն ու ընծայագանձ մեր սուրբ լեզուն իրենց լույսը ճառագում են Նարեկից ու Ավետարանից, խաչադեմ ու խաչակիր քարերից: Եվ թող մեզանից յուրաքանչյուրն իր ներքին տաճարում լուսո մի խորան կերտի, որպեսզի Ս. Էջմիածնից ճառագող լույսի կենսապարգեւ շողն այնտեղ թափանցի եւ մեր հոգիներում ու սրտերում անսակարկ էջմիածնասիրություն ու աղոթասիրություն բորբոքի, քանզի ինչպես մենք նրանց, այնպես էլ մեր Մայր Աթոռը, նրա շնորհազարդ գահակալն ու մայրավանքի բովանդակ զինվորյալ միաբանությունը կարիք ունեն մեր անկեղծ ու ջերմեռանդ աղոթքների:

Փառք Սուրբ Աթոռին, լույս հայոց փարոսին. եղիցի, եղիցի:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները