Խնդրենք Տիրոջը` ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:
մեջ…

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 3 (255), մարտ 2021 թ.  


 

       

ԵՐԲ ԱՍՏՎԱԾ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

ստված գոնե մեկ անգամ հայտնվում է մեզանից յուրաքանչյուրի կյանքում: Ավելին, նա կարող է հայտնվել ցանկացած տեսքով, եւ մեր կյանքը կդասավորվի կախված նրանից, թե ինչպես ենք մեզ պահում այդ հանդիպման պահին:

Ժամանակին մի մարդ կար: Նա երեք երազանք ուներ՝ լավ աշխատանք ունենալ բարձր աշխատավարձով, ամուսնանալ մի գեղեցիկ, բարի աղջկա հետ եւ հայտնի դառնալ ամբողջ աշխարհում: Ձմռան մի ցուրտ առավոտ երիտասարդը շտապում էր հարցազրույցի՝ հայտնի ընկերությունում: Հանդիպմանը հինգ րոպե էր մնացել, եւ նա ստիպված էր վազել: Հանկարծ մի տարեց մարդ սայթաքեց ու ընկավ հենց նրա դիմաց:

Մեր հերոսը նայեց մարդուն, որոշեց, որ նա հարբած է եւ, առանց ձեռքերը մեկնելու, շարունակեց վազել: Բարեբախտաբար նա ժամանակին հասավ հարցազրույցին, բայց նրան չընդունեցին: Ամառային տաք երեկո էր, եւ այդ նույն մարդը շրջում էր քաղաքում: Նկատելով փողոցային դերասանների թատերախումբը՝ նա կանգ առավ՝ վայելելու այդ տեսարանը: Թեպետ քիչ հանդիսատես կար, սակայն ներկայացումը զվարճալի էր ու հուզիչ:

Ներկայացումից հետո հնչեցին ծափահարություններ, եւ մարդիկ սկսեցին ցրվել: Այս մարդը նույնպես պատրաստվում էր հեռանալ, բայց ինչ-որ մեկը երկչոտորեն դիպավ նրա ուսին:

Դա ներկայացման գլխավոր հերոսն էր՝ ծեր ծաղրածու մի կին: Կինն սկսեց հարցնել նրան այն մասին, թե արդյոք վերջինիս դուր եկա՞վ ներկայացումը, արդյոք գո՞հ է դերասաններից: Բայց մարդը չցանկացավ զրուցել եւ, զզվանքով շրջվելով, գնաց տուն:

Աշնանային մի անձրեւոտ երեկո մեր հերոսը շտապում էր տուն: Նա դժվար օր էր ունեցել եւ երազում էր շուտ տուն հասնել, լողանալ ու քնել տաք, փափուկ անկողնում: Հանկարծ լսեց ինչ-որ մեկի հեկեկոցը: Մի կին էր արտասվում: Նա նստած էր մեր հերոսի տան մոտ գտնվող նստարանին: Կինը միայնակ էր, առանց անձրեւանոցի: Նկատելով մեր հերոսին՝ նա օգնություն խնդրեց, քանի որ իսկապես ցանկանում էր սրտանց խոսել մեկի հետ: Մարդը մրթմրթաց, որ սարսափելի զբաղված է եւ շտապեց դեպի մուտքը:

Տարիներ անց նա մահացավ եւ երկնքում հանդիպեց իր պահապան հրեշտակին:

- Ես միանգամայն թշվառ ու անարժեք կյանք եմ ապրել: Ես երեք երազանք ունեի, բայց ոչ մեկը չիրականացավ: Ափսոս…

- Հըմ… Ընկերս, ես ամեն ինչ արեցի, որպեսզի քո բոլոր երազանքներն իրականություն դառնան, բայց դրա համար պետք էր միայն մեկ անգամ ձեռք տալ, բացել աչքերդ ու ջերմացնել սիրտդ:

- Ինչի՞ մասին ես խոսում:

- Հիշո՞ւմ ես այն մարդուն, ով ընկել էր ձմեռային սայթաքուն ճանապարհի վրա: Այդ մարդն այն գործադիր տնօրենն էր, որի մոտ ցանկանում էիր աշխատանքի անցնել: Քեզ գլխապտույտ կարիերա էր սպասվում: Քեզանից պահանջվում էր միայն ձեռք մեկնելը: Հիշո՞ւմ ես ծեր ծաղրածուին, ով, փողոցային շոուից հետո, հարցերով մոտեցավ քեզ: Դա մի գեղեցիկ երիտասարդ դերասանուհի էր, ով սիրահարվեց քեզ առաջին հայացքից: Երջանիկ ապագա էր սպասում քեզ, երեխաներ, մեծ սեր: Քեզանից պահանջվում էր միայն բացել աչքերդ:

Հիշո՞ւմ ես լացող կնոջը մուտքի մոտ: Հայտնի գրող էր: Նա ընտանեկան ճգնաժամ էր ապրում եւ իրոք զգացմունքային աջակցության կարիք ուներ: Եթե օգնեիր նրան տաքանալ քո բնակարանում, լսել ու սփոփել նրան, նա մի գիրք կգրեր, որում կպատմեր այս միջադեպի մասին: Գիրքը հայտնի կդառնար ամբողջ աշխարհում, ինչպես եւ դու: Իսկ դու անուշադիր էիր, ընկերս:

Հազար ափսոս, որ մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում հանդիպում է Աստծուն փակ աչքերով ու քարացած սրտով եւ չի կարողանում ըստ արժանվույն գնահատել այդ հանդիպումը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները