Խնդրենք Տիրոջը` ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:
մեջ…

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 3 (255), մարտ 2021 թ.  


 

       

Տոն առաջիկա

ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԱՄ ԿԱՆԱՉ ԿԻՐԱԿԻ

ուրբ Հարությունից հետո եկող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի: «Աշխարհամատուռ» նշանակում է բոլոր քրիստոնյաների մատուռը, որ Երուսաղեմի առաջին եկեղեցին է՝ հիմնված առաքյալների կողմից: Իսկ «Կանաչ» ասելով՝ նկատի ունենք ծաղկած ու կանաչած Եկեղեցին: Կանաչը խորհրդանշում է նաեւ Եկեղեցու մշտականությունն ու անմահությունը:

Ինչպես Մեծ պահքի, այդպես էլ Հինանց կիրակիներն իրենց կարգն ունեն: Աշխարհամատրան կիրակին տոնն է Ընդհանրական Եկեղեցու, քանզի այս կիրակի օրը հիմնարկվեց, հաստատվեց ու տարածվեց Քրիստոսի Եկեղեցին ողջ աշխարհում: Սա տոնն է աշխարհի Եկեղեցու եւ ոչ թե աշխարհի եկեղեցիների, քանզի Եկեղեցին մեկ է՝ թեեւ բազում մասերի բաժանված լինի, ինչի մասին ասում է Սողոմոնը. «Թող վաթսուն թագուհի եւ ութսուն հարճ լինեն, թող ազնիվ օրիորդներ ունենա արքան, մինչդեռ մե՛կն է իմ աղավնին, իմ կատարյալը» (Երգ Զ 7-8):

Այդ օրը նաեւ Եկեղեցու նավակատիքն է, որն ավելի պայծառ է, քան Եկեղեցու մյուս նավակատիքները, քանզի սա անմիջապես հաջորդում է Նոր կիրակիին, որում մեր Տերը նորոգեց Եկեղեցին, քանզի նավակատիքը տաճարի նորոգման տոնահանդեսն է:

Եկեղեցին, լինելով մեկ, խորհրդով երկու մաս ունի՝ հին ու նոր: Հինը ձեւավորվել է Դրախտում՝ վերցվելով Ադամի կողից եւ աճել մինչեւ Քրիստոս, իսկ Նորը շինվեց Գողգոթայի վրա՝ Քրիստոսի կողից եւ աճելու է մինչեւ աշխարհի վախճանը: Ինչպես Հին Եկեղեցին Ադամի զորությամբ էր, այդպես էլ Նորը՝ Քրիստոսի: Հին Եկեղեցու մասին ասված է. «Աներեւույթ էր ու անպատրաստ» (Ծննդ. Ա 2), իսկ Նորի համար ասված է. «Աստված ասաց Լույս լինի եւ եղավ» (Ծննդ. Ա 3): Հնում Եկեղեցին անտեսանելի էր ու զուրկ գեղեցկությունից եւ միայն Հրեաստանում էր երեւելի, իսկ Նորը Սուրբ Հոգու իջմամբ գեղեցկացավ, Քրիստոսի հավատով լուսավորվեց եւ եղավ երեւելի բոլոր ազգերի մեջ:

Եկեղեցին, հնի ու նորի բաժանվելով, չի կորցնում իր միությունը, քանզի Հին Եկեղեցում կատարվող կարգերը ստվերներն էին Նոր Եկեղեցու կարգերի՝ ըստ այս խոսքի. «Արդարեւ, Օրենքը հանդերձյալ բարիքների ստվերն էր, եւ ոչ թե իրողությունների բուն կերպարանքը» (Եբր. Ժ 1): Անմահ Գառան մորթվելով՝ ստվերական օրենքներն ինքըստինքյան վերացան՝ ինչպես արեգակի ծագումով չքանում են ստվերները:

Եկեղեցին նաեւ նյութական բաժանումներ ունի, որոնց մեջ առաջինը կոչվում է Աշխարհամատրան, այսինքն՝ մայր բոլոր եկեղեցիների, եւ կարգված է բոլոր հավատացյալների համար: Ժամանակային առումով առաջինը կառուցվել է Սուրբ Էջմիածինը՝ Տրդատ արքայի կողմից, ապա Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը՝ Հեղինե թագուհու կողմից: Այնուհետեւ Կոստանդիանոս կայսրը Հռոմում կառուցում է Սուրբ Պետրոս եկեղեցին: Չնայած Սուրբ Հարության տաճարն առաջինը չի կառուցվել, սակայն Խաչյալի զորությամբ այն գերազանց է մյուս եկեղեցիներից: Քանի որ Սողոմոնի տաճարի փոխարեն կառուցվեց, ինչպես եւ Սիոնը՝ Սինա լեռան փոխարեն եղավ: Եվ, որ ավելի կարեւոր է, կառուցվել է Գողգոթայի վրա եւ սրբվել Տիրոջ Արյամբ: Սա եւս կոչվում է Աշխարհամատուռ, ինչպես Նոյան տապանը, քանի որ այն ընդհանուր է բոլոր քրիստոնյաների համար:

Երուսաղեմի տաճարը կառուցելուց հետո հայրապետները հաստատեցին Կաթողիկե Եկեղեցու տոները՝ մեկն այս գարնանային ժամանակներում եւ մեկն էլ՝ աշնանը:

ԱՐԱՄ ԴԻԼԱՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները