Ես գիտեմ,
դուն ալ գիտես,
որ սոսկ լալով ու ողբալով եթէ շաղախենք մեր հայրենեաց հողը, հայրենիք
չի շինուիր:

 
ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 1 (253), հունվար 2021 թ.  


 

       

ՄԱՆՈՒԿ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԻԶՊԱՆԻ ՄԱՍԻՆ

«...Աչքերը դեպի երկինք բարձրացրած՝ հուզմունքով շշնջաց.
«Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ այդպես արեցիր: Աստված մարդացավ»:

իսուսի Ծննդով բոլորս միանում ու մի մարմին ենք դառնում: Հոգեւոր սնունդն աղօթքի կյանքն է, որ մեր մտածումներն ու ամբողջ ներքին կյանքը կենտրոնացնում է Աստծո եւ Նրա գծած ճանապարհի վրա: Ինչպես շարականագիր բանաստեղծն է ասում. «Աստված մարդացավ եւ օրենքի տակ մտավ», որպեսզի մենք կարողանանք ճանաչել Նրան Իր ամենաճշմարիտ իսկության մեջ, այսինքն՝ նաեւ իբրեւ մի Անձ:

Բայց ինչպե՞ս պետք է հասկանալ այս խոսքերը, «Աստված մարդացավ եւ օրենքի տակ մտավ»:

Պարտիզպանի մասին պատմությունը, վստահ եմ, ձեզ կբացատրի այս խոսքերի իմաստը:

* * *
Բարի ու մարդասեր մի պարտիզպան կար, ով բարեպաշտ հավատացյալ էր: Սակայն հետաքրքիրն այն էր, որ նա չէր ուզում հավատալ, թե Հիսուսի Անձով Աստված մարդացավ: Դրա համար էլ Սուրբ Ծննդյան տոնի նախօրյակին, որ մի փոթորկոտ ու ձնառատ օր էր, տանը մնաց, իսկ նրա ընտանիքի բոլոր անդամները գնացին եկեղեցի՝ ներկա գտնվելու Սուրբ Ծննդյան Պատարագին եւ մասնակցելու տոնակատարությանը:

Երբ նա տանը մենակ էր եւ պատուհանից դուրս էր նայում, հանկարծ մի խումբ թռչուններ տեսավ, որոնք, ձնամրրիկի մեջ կորած, շփոթված, թեւերն անզոր թափահարելով պատուհանի ապակու դեմ, կարծես հուսահատորեն օգնություն էին խնդրում:

Պարտիզպանը դուրս վազեց դեպի հարդանոց, բացեց դռներն ու լույսը վառեց, սակայն, ձմռան սառնամանիքի դեմ պայքարող, թռչունները ներս չմտան: Հուսահատ պարտիզպանը հացի փշրանքներ ցանեց ձյան վրա՝ այս կերպ թռչուններին ցույց տալով դեպի հարդանոց տանող ճանապարհը, բայց նրանք չփորձեցին նույնիսկ հետեւել դրանց:

Ապա նա փորձեց վերջիններիս հրապուրելով բաց դռնից ներս տանել՝ իր ձեռքերը շարժելով ու ձայներ արձակելով: Սակայն դարձյալ անօգուտ էր պարտիզպանի չարչարանքը: Նա, հուսահատված, ինքնիրեն ասաց. «Երեւում է նրանք չեն հասկանում, թե ես ի՞նչ եմ ուզում ասել»: Եվ մտածեց. «Եթե ես կարողանայի թռչուն դառնալ նրանց պես, թերեւս նրանք ինձ հետեւեին եւ առաջնորդվեին դեպի լույսը՝ գտնելով տաքուկ մի անկյուն»:

Հենց այդ պահին լսվեց Սուրբ Ծննդյան տոնն ավետող զանգակների քաղցրալուր ձայնը: Պարտիզպանը մի պահ կանգ առավ, անկախ իր կամքից, ձյան վրա ծնկի իջավ եւ, աչքերը դեպի երկինք բարձրացրած, հուզմունքով շշնջաց. «Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ Դու այդպես արեցիր. Աստված մարդացավ»:

Հիսուս Քրիստոսի Ծննդյան հրաշքը մեր մեջ Նրա մշտամնա ներկայության մեծագույն նշանն է:

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ. ԱՄԵՆ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները