Ես գիտեմ,
դուն ալ գիտես,
որ սոսկ լալով ու ողբալով եթէ շաղախենք մեր հայրենեաց հողը, հայրենիք
չի շինուիր:

 
ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 1 (253), հունվար 2021 թ.  


 

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

այաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնեց Գյումրի:

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում նախագահ Սարգսյանին հյուրընկալեց թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Հանրապետության նախագահը եւ Շիրակի թեմակալ Առաջնորդն անդրադարձել են պատերազմի ընթացքում մեր կրած ցավալի կորուստներին եւ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ համակարծիք լինելով, որ, որպես ժողովուրդ եւ պետություն, մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով ոտքի կանգնելը:

Նշելով, որ իրավիճակը շարունակում է մնալ ծանր՝ զրուցակիցներն իրենց մտահոգությունն ու անհանգստությունը հայտնեցին երկրի առջեւ ծառացած լրջագույն եւ բազմաբնույթ մարտահրավերների ու խնդիրների առնչությամբ, անդրադարձան դրանց հաղթահարման ուղիներին:

Նրանք հատկապես կարեւորեցին պետության սահմանների ու սահմանամերձ համայնքների անվտանգությունն ու պաշտպանությունը, գերիների, պատանդների վերադարձի եւ անհայտ կորածների հայտնաբերման հետ կապված խնդիրների լուծումը:

Նախագահ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները