Հուզիչ է կանգնիլ
Նոր տարվա սեմին վճռական որոշումով մը՝ սրբագրելով մեր թերությունները, թոթափելու մեր տկարությունները, հոգեպես վերանորոգվելու
եւ ձգտելու կատարելության:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 12 (252), դեկտեմբեր 2020 թ.  


 

       

ՇԱՀԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՐԿԱՎԱԳԻ ՀԵՏ

եկտեմբերի 17-ին Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում հյուրընկալեցինք բարեշնորհ Վահան սարկավագ Ավագյանին` «Սուրբ Հակոբ» կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Սեդա Մարտիրոսյանի նախաձեռնությամբ:

Քանի որ նախորդ դասին Սեդան երեխաներին ներկայացրել էր եկեղեցական շարժական եւ անշարժ տոները, ուստի, որպես թեմայի ամփոփում, Վահան սարկավագի հետ զրույցի նյութը վերաբերում էր Սուրբ Նիկողայոս Հրաշագործին կամ Ձմեռ պապուն:

Հանդիպումն սկսվեց միասնական տերունական աղոթքով: Բարեշնորհ սարկավագը կիրակնօրյայի սաներին ներկայացրեց Սուրբ Նիկողայոս Հայրապետի կյանքը, գործունեությունը, Նոր տարվա խորհուրդն ըստ Եկեղեցու: Ամանորի տոնին միմյանց նվերներ տալու սովորույթը եկել է հնուց, երբ բարեգործ Նիկողայոս Հրաշագործը գուլպաների մեջ էր դնում նվերներ` կատարելով երեխաների ցանկությունները:

Այնուհետեւ սարկավագը ներկայացրեց Սուրբ Ծննդյան տոնի խորհուրդը՝ հատկապես երեխաներին ներկայացնելով, որ Հիսուս Քրիստոս, Ով համայն քրիստոնյաների Թագավորն էր, ծնվել է շատ հասարակ ու պարզ մի միջավայրում՝ սովորական մսուրում, եւ յուրաքանչյուր քրիստոնյա մանուկ, ինչպես մեր Տերը, պետք է խոնարհ ու սիրող սիրտ ունենա:

Վահան սրկ. Ավագյանն ուսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի Զ լսարանում: Ծնվել է գյումրեցի բարեպաշտ քրիստոնյաներ Արիս եւ Արաքս Ավագյանների ընտանիքում: Դպիր հայրն առանձնակի ուշադրությամբ է հետեւել երեխաների հոգեւոր դաստիարակությանը: Վահանի երկու քույրերը ժամանակին հաճախել են, Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում գործող, խմբակներ եւ, իհարկե, «Սուրբ Հակոբ» կիրակնօրյան նրանց համար նույնպես տարիներ առաջ կազմակերպել էր նմանատիպ հանդիպումներ սարկավագների ու հոգեւորականների հետ: Արդյո՞ք գիտեին Ավագյան քույրերը, որ մի օր էլ իրենց սիրելի եղբայրը կհյուրընկալվի հարազատ կրթօջախում եւ այժմ էլ կիրակնօրյայի մերօրյա սաները, ինչպես իրենք, ուշադիր կունկդրեն այս անգամ արդեն իրենց սարկավագ եղբոր պատմած հոգեւոր պատմությունները, որի հիմքում միշտ աստվածային սերն է ու խոնարհությունը:

Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային կենտրոնը միշտ կարեւորում է երեխաների հոգեւոր, մշակութային դաստիարակությունը. կիրակնօրյաները, ստեղծման օրից, ամենապարարտ հողն են հանդիսացել քրիստոնեական դաստիարակությունը երեխային հասցնելու գործում:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները